Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

«Թուրքիայի հայ համայնքի թուլությունն է. Նորից այստեղ սկսվեց Աթեշյանի շրջանը»

Մոտ մեկ տարի առաջ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում տեղապահ ընտրված Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն երեկ հեռացավ պատրիարքարանից՝ թողնելով նամակ, որտեղ նշված էր. «Այն պահից սկսած, երբ ստանձնեցի Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը, դեմ առ դեմ հայտնվեցի որոշ զարմանալի փաստերի հետ. դրանցից ամենակարևորն այն էր, որ առաջին իսկ օրվանից չստեղծվեցին այն պայմանները, որոնք հարկավոր էին արդար, ճիշտ ու թափանցիկ ընտրության համար»:

Հիշեցնենք, որ 2017-ի մարտի 15-ին՝ Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն, որտեղ հաղթեց Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Մեկ տարի շարունակ Գարեգին Բեկչյանը ձեռնամուխ էր եղել պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը, սակայն թուրքական իշխանությունները մինչև վերջ խոչընդոտեցին ընտրական գործընթացին:

Ստամբուլի նահանգապետարանից ստացված վերջին նամակում նշված է, որ Թուրքիայի իշխանությունները չեն ճանաչում պատրիարքական տեղապահ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի ընտրությունը: Նաև նշվում էր, որ պատրիարքական աթոռը թափուր համարելու համար առողջական խնդիրների նախապայման գոյություն չունի, և Արամ Աթեշյանը շարունակում է պատրիարքական գլխավոր փոխանորդի իր պաշտոնը։

Հայտնի է, որ տարեվերջին Արամ Աթեշյանը այցելեց Հայաստան, մի քանի հայտարարություններ արեց, մասնավորապես նշեց. «Ինձ ասում են՝ Աթեշյանը Էրդողանի եղբայրն է, ես պատիվ կզգամ»: Արամ սրբազանը երբեք չի թաքցրել իր համակրանքը և սերտ կապերը թուրքական իշխանությունների հետ:

Ավելի վաղ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը նշել էր՝ մտավախություն ունեն, որ Բեկչյանն ի վերջո կձանձրանա այս ընթացքից և կմեկնի: «Պետք է զզվի և պետք է ասի՝ ես գործ չունեմ ձեզ հետ, և կհեռանա: Իսկ նրա հեռանալուց հետո անխուսափելիորեն այդ երկու սրբազանների ձեռքին կմնա․ մեկը կլինի տեղապահ, մյուսը կլինի կրոնական ժողովի ատենապետ, և թե այդպես ինչպես կգնանք ընտրության՝ չեմ իմանում»,- ասել է Բագրատ Էստուկյանը:

Մինչ Գերագույն հոգևոր խորհուրդն իր առաջիկա ժողովին՝ փետրվարի 20-ին պատրաստվում էր ստեղծված իրավիճակի շուրջ իր դիրքորոշումը հայտնել, այսօր Գարեգին Բեկչյանը հեռացավ:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով խնդրին, մեզ հետ զրույցում նշեց, որ ակնհայտ է՝ պետությունը Բեկչյանին չէր ընդունելու, քանի որ իր համար կար ընդունելի թեկնածու՝ Արամ Աթեշյանը, որն ուներ որոշակի կարգավիճակ և լիովին ձեռնտու էր պետությանը: Արամ Աթեշյանը Երևանում էլ զգուշացրել է, որ լինելու է այն, ինչ հիմա եղավ:

«Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղի ունեցածին, նշեց.

«Համայնքի թուլությունն այն է, որ բազմավաստակ սրբազանին ներկայացրին բազմատեսակ մեղադրանքներ և չհամախմբվեցին նրա շուրջը: Մենք բոլորս մենակ թողեցինք Գարեգին Բեկչյանին»,- ասաց նա՝ հավելելով, որ չընդունելով Բեկչյանին՝ թուրքական իշխանությունը չի ընդունում եկեղեցական կարգը:

«Պատրիարքի ընտրություններից որևէ նորություն չկա, և հասել ենք անցանկալի վիճակի, երբ Արամ Աթեշյանը դարձյալ ստանձնել է պատրիարքարանի ղեկը՝ պատրիարքի փոխանորդի կոչումով։ Սա շատ ցավալի երևույթ է մեզ համար։ Այսօր արդեն ճանապարհեցինք Բեկչյան սրբազանին դեպի Գերմանիա, ու նորից այստեղ սկսվեց Աթեշյանի շրջանը»:

Դիտարկմանը, թե կարելի՞ է ասել, որ հայ համայնքն ու եկեղեցին մենակ թողեցին Բեկչյանին, Էստուկյանը դրական պատասխան տվեց. «Այո, կարելի է, համայնքը պետք եղած զորակցությունը, վճռականությունը չկարողացավ ցուցաբերել»։

Էստուկյանը նշեց, որ Արամ Աթեշյանը կշարունակի իր համագործակցությունը Թուրքիայի իշխանությունների հետ. «Բայց ավելի կարևորն այն է, որ Արամ Աթեշյանը բավական պատվազրկված է ժողովրդի աչքին, նշանակություն ունեցող անձնավորություն չէ։ Թեև նրան աջակցող մի քանի ազդեցիկ մարդիկ կան, բայց նա ընդհանուր առմամբ պատվազրկված անուն է»։

Նրա խոսքերով՝ այս պահին հայ համայնքը բավական ընկճված վիճակում է, ինքնուրույն որևէ բան անելու ընդունակ չէ, նաև մի փոքր մտահոգված է, կարելի է ասել նաև՝ վախի մեջ է, և մարդիկ վախենում են ձայն բարձրացնել։

Դիտարկմանը, թե Աթեշյանն ասել է, որ անընդունելի չէ համայնքի համար, Բագրատ Էստուկյանն արձագանքեց. «Համայնքն էլ պետք է իր ձայնը բարձրացնի, եթե համայնքը մի փոքր ազդեցիկ բողոքի դիրքորոշում ունենա, այլ բան, բայց դեռ նման բան նկատելի չէ»։ Նա նաև հավելեց, որ ընդհանուր առմամբ հիասթափված է ստեղծված իրավիճակից. «Հիասթափություն նկատեցինք նաև Բեկչյան սրբազանի մոտ, որին գնացել էին օդանավակայան ճանապարհելու։ Այո, հուսալքություն ու հիասթափություն էր տիրում»։

Հիշեցմանը, որ Գարեգին Բեկչյանը հայտարարել էր, թե ցանկացած դեպքում կմնա Թուրքիայում, Էստուկյանն արձագանքեց, որ նա ասել էր, որ եթե ինքը չդառնա պատրիարք, կշարունակի մնալ Թուրքիայում որպես եպիսկոպոս։ «Հիմա նա Գերմանիա մեկնեց, որից հետո երևի թե մոտ ապագայում կգնա Հայաստան։ Հետո ինչ կանի, չգիտեմ»,- իր խոսքն ամփոփեց Էստուկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում