Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իներցիայի գերվարչապետը

Խորհրդարանական կառավարման համակարգում գերվարչապետական ինստիտուտի մասին խոսակցությունը, անկասկած, հարաբերական է, քանի որ կա պարզ իրողություն՝ ինչպիսի լիազորությամբ էլ օժտված լինի վարչապետը, նա ենթակա է խորհրդարանի մեծամասնությանը և թիվ մեկ մանդատը, իսկ շատ դեպքերում միակ ներկայացուցչական մանդատը պատկանում է խորհրդարանի մեծամասնությանը: Ըստ այդմ չափումը պետք է կատարվի հենց այդ ելակետով:

Այդ պարագայում, Հայաստանում գերվարչապետության ինստիտուտի ստեղծման մասին պնդումները, որքան հասկանալի և սպասելի են Սերժ Սարգսյանի հետնախագահական ճակատագրի մասով քաղաքական գնահատականի համատեքստում, նույնքան հարաբերական են ընդհանրապես համակարգային իրողության համատեքստում: Ի վերջո, առաջանում է, օրինակ, հարց, թե ինչո՞ւ գերվարչապետության ձգտող պետական կառավարման կարգում վարչապետը չի օժտվել Գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությամբ և այդ լիազորությունը նրան է վերապահվել միայն հայտարարված պատերազմի դեպքում: Խոշոր հաշվով, ինչպիսի լիազորությունների շրջանակ էլ ներկայումս փորձ արվի դնել վարչապետի տակ՝ Սերժ Սարգսյանի համար կասկածի տեղ չի թողնում այն, որ, այդուհանդերձ, վարչապետը ենթակա է խորհրդարանին: Հետևաբար, որքան էլ իրավիճակը դիտարկում ենք Սերժ Սարգսյանի գերվարչապետության ներքո, այդուհանդերձ առաջանում է հարց՝ ինչպե՞ս է նրա մոտ ստացվելու տևական ժամանակ պահել գերիշխանությունը մի պարագայում, երբ դե յուրե ենթակա է խորհրդարանի մեծամասնությանը:

Նախագահի կարգավիճակի դեպքում գերիշխանության «ակունքը» այլ է՝ նախագահը բարձրագույն մանդատն է, խորհրդարանից ցածր չէ և անգամ հավասար էլ չէ, այլ որոշակիորեն բարձր: Ըստ այդմ, չկա հակասություն դե յուրե և դե ֆակտո իշխանական սխեմաների մեջ: Երբ առաջանում է այդ հակասությունը կամ տարբերակումը, առաջանում են նաև հարցեր, կապված այն բանի հետ, թե որքան է հաջողվելու Սերժ Սարգսյանին լինել դե ֆակտո պատասխանատվության գլխավոր օբյեկտ, չունենալով դե յուրե պատասխանատվության առաջնային մանդատ: Միևնույն ժամանակ, որքա՞ն է հանդուրժելու խորհրդարանական մեծամասնությունը դե ֆակտո իշխանությունը թողնել Սերժ Սարգսյանին, նաև դե ֆակտո պատասխանատվությունը թողնել նրան, բայց դե յուրե պատասխանատու լինել նրա կայացրած որոշումների համար:

Այդ խնդիրները ներկայումս գոյություն չունեն, չկա անհամաչափությունը կամ անհամադրելիությունը՝ դե յուրե և դե ֆակտո իրողությունների միջև, մինչդեռ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեպքում դրանք առաջանում են անխուսափելիորեն՝ իշխանությունը դե ֆակտո մնում է Սարգսյանի ձեռքում, սակայն իշխանության համար դե յուրե միակ պատասխանատուն խորհրդարանի մեծամասնության յուրաքանչյուր մանդատավոր է: Ներկայումս, երբ դե յուրե ու դե ֆակտո պատասխանատվությունը Սարգսյանի ձեռքին է, խորհրդարանի մեծամասնության և ընդհանրապես իշխող համակարգի համար իրավիճակի տրամաբանությունը բնականորեն հասկանալի է՝ նրանք սպասարկում են Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը, դրա համար ստանում իրենց տնտեսական և անվտանգային դիվիդենտները:

Այլ է իրավիճակը նոր դեպքում՝ իշխանությունը նրանցն է, իսկ դիվիդենտները՝ Սերժ Սարգսյանինը, միաժամանակ էլ նրանցն են դե յուրե ռիսկերը: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի վարչապետությունը բնականության խախտում է և, հետևաբար, հարց է առաջանում, թե որքան կարող է գոյատևել անբնական համակարգը, եթե այն առանց այդ էլ այլևս չունի ռեսուրսներ և էֆեկտիվ մեխանիզմներ բնական իրավիճակում կայուն գոյությունը շարունակելու համար: Խորհրդարանական մեծամասնությունը կարող է կոճակ սեղմող լինել, քանի դեռ կա իրենից ավելի վերև կանգնած պատասխանատու: Երբ այլևս չկա իրենից հետո այդ «մեկ մարդը», խորհրդարանական մեծամասնության մոտ կոճակ սեղմելուց սկսելու են աշխատել այլ մոտիվատորներ և հոգեբանական էֆեկտներ:

Իներցիան որոշակի ժամանակահատված, անկասկած, ճնշած կպահի դրանք, սակայն իներցիան ինքն ունի սահմանափակ տևողություն և ռեսուրսայնություն: Մյուս կողմից, իհարկե, դժվար է ասել, դա ամիսների՞, թե՞ տարիների հարց է: Առավել ևս, որ այստեղ կա նաև արտաքին ազդեցության հարցը, երբ արտաքին շրջանակը կարող է կամ երկարաձգել իներցիան, կամ արագացնել դրա սպառումը: Այդ իմաստով ակնհայտ է, որ գերվարչապետության ինստիտուտը Հայաստանում առավելապես իներցիոն ընկալում է, և գործնականում Հայաստանում տեղի է ունենում մի շարք օբյեկտիվ՝ իշխանության կամքից ու ցանկությունից վեր գտնվող պատճառներով թելադրված առավել լայն գործընթաց, և գործնական հեռանկարում շահեկան դիրքերում կարող են գտնվել հասարակական-պետական կյանքի այն սուբյեկտները, որոնք տեղի ունեցող գործընթացը դիտարկում են ոչ իներցիոն պրիզմայով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում