Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

88-ի շարժում-30. Վազգեն Մանուկյանի «Երեք հեղափոխությունների» բանաձևը

Այսօր Ստեփանակերտում կազմակերպվել է տոնական երթ և հանրահավաք՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին: Երթի մասնակիցները պաստառներով, դրոշներով, կոչերով, «Միացում» վանկարկելով, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով շարժվել են դեպի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ էլ կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառումը կազմակերպված է եղել պետական մակարդակով. ոգեշնչման խոսք է ասել նախագահ Բակո Սահակյանը:

88-ի շարժման արցախյան արժևորման ֆոնին խիստ ուշագրավ ու նաև անտրամաբանական է թվում Հայաստանի իշխանությունների լռությունը, մանավանդ, որ 1988-ի փետրվարի 20-ից հենց Երևանի Ազատության հրապարակն է դարձել համազգային շարժման կենտրոնը: Համենայնդեպս, մինչ այս պահը հայտնի չէ փետրվարի 20-ին անցկացվելիք պետական որևէ միջոցառման մասին: Տեղյակ ենք միայն, որ այդ օրն Ազատության հրապարակում օրվա խորհրդին նվիրված հանրահավաք է անցկացնելու Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը:

Ի դեպ, շարժման 30-րդ տարեդարձի առթիվ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում ծավալուն հարցազրույց է տվել «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատոր, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Համազգային շարժման ղեկավարներից մեկը խոսել է «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարած շարժման արձանագրած երեք հեղափոխության մասին:

«Բոլոր այդպիսի՝ անկախության համար շարժումները, երբ որ դու կախյալ վիճակից հասնում ես անկախ վիճակի, համարվում էին հեղափոխական: Մենք ևս նման վիճակից հասանք անկախության: Հետևաբար, այդ հեղափոխություն ասվածը որոշակի առումով կար»,- ասել է Վազգեն Մանուկյանը` թերևս արձանագրելով, որ Երրորդ հանրապետության ծնունդը համազգային շարժման ամենամեծ ձեռքբերումն է:

Երկրորդ հեղափոխություն Վազգեն Մանուկյանը համարում է պետական կառուցվածքի փոփոխությունը, երբ Հայաստանը տոտալիտար, ավտորիտար ռեժիմից անցավ ժողովրդավարական կառավարման: Այս դեպքում` ցավոք, պետք է արձանագրենք հակահեղափոխության շատ արագ հաղթանակը, որովհետև 90-ականների կեսերից Հայաստանում տեղի է ունենում ժողովրդավարության գահավիժում, ինչը ներկայումս հանգեցրել է նույնիսկ, այսպես կոչված, սովետական կառավարման ռեստավրացիային:

Վազգեն Մանուկյանի նշած երրորդ հեղափոխությունը` կոմունիստական, սոցիալիստական համակարգից անցումը ազատ տնտեսական, շուկայական համակարգի, ձախողված է համարում անգամ Վազգեն Մանուկյանը: «Այդտեղ սայթաքեցինք թե՛ մենք, թե՛ ողջ հետխորհրդային տարածքը, և ամբողջությամբ չստացվեց այն, ինչ ուզում էինք»,- ասել է «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: Այնքան էլ պարզ է, թե կոնկրետ ինչ սայթաքումների մասին է խոսում Մանուկյանը, սակայն փաստն այն է, որ 90-ականների բարեփոխումները չունեցան ինստիտուցիոնալ բնույթ, ինչի հետևանքով այսօր Հայաստանում ձևավորվել է օլիգոպոլ համակարգ:

Նույնիսկ Վազգեն Մանուկյանի հարցազրույցից հստակ կարծիք է ձևավորվում, որ Հայաստանը վաղուց շեղվել է 88-ի հունից և արդիականացման նոր անհրաժեշտություն ունի:

Ի դեպ, այսօր Վազգեն Մանուկյանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք համազգային շարժման ղեկավարներից մեկին` մաղթելով առողջություն և հաջողություններ:

Լուսանկարը` Վ. Մանուկյանի կայքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում