Փետրվարի 7-ին, սիրիական Դեր–էզ–Զոր նահանգում, բազայի վրա անհաջող գրոհի արդյունքում, որ պահպանում էին քրդերը՝ ԱՄՆ–ի աջակցությամբ, ավելի քան 200 պայմանագրային զինծառայող է զոհվել, որոնց մեծ մասը ռուսաստանցիներ են։
Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու՝ իրավիճակի հետ ծանոթ ռուսների։
Ըստ ամերիկացի պաշտոնյայի տվյալների՝ գրոհի ժամանակ զոհվել է մոտ 100 մարդ և մոտ 200-300 հոգի վիրավորվել է։
Պայմանագրային զինվորները կռվել են Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի կողմից։ Պարզ չէ, թե վարձու զինվորներին ով է վճարել՝ Ռուսաստանը, Սիրիան, Իրանը, թե երրորդ անձինք:
Վարձու զինվորների հրամանատարներից մեկի խոսքերով՝ զոհերի թիվն արդեն հինգ անգամ գերազանցում է Ռուսաստանի պաշտոնական կորուստները Սիրիայում և շարունակում է աճել։