Հնդկական Բիհարհաս նահանգի բնակչուհին տառապում է հազվագյուտ՝ հեմատոհիդրոզ հիվանդությամբ (արյունաքրտինք), որը հանդիպում է 10 մլն մարդուց 1-ի մոտ։ Դա պաթոլոգիական վիճակ է, երբ քրտինքը խառնվում է արյանն ու հոսում մաշկի չվնասված հատվածներով։ Այն առավել ակնհայտ է դառնում հոգեբանական ուժեղ լարվածության, վախի ժամանակ, հայտնում է Daily Star-ը։
Հիվանդության պատճառով 21-ամյա Գիտային ամուսինը լքել է։ Երբ նա տեսել է կնոջ արյունոտ արցունքները, նա նրան վհուկ է անվանել։
Աղջկա հոր խոսքով՝ դստեր վիճակը գնալով վատանում է։ Արյուն է սկսել հոսել նրա մարմնի այլ մասերից ևս, սակայն բժիշկները հայտնում են, որ նրա օրգանիզմում արյան հետ կապված բոլոր ցուցանիշները նորմայի մեջ են։