2017 թվականի նոյեմբերից ֆրանսական Նոր Ակվիտանիա շրջանում դիտվում է կարմրուկի բռնկում։ Այս մասին հայտնում է France 3 Nouvelle Aquitaine հեռուստաալիքը։
Կարմրուկով վարակված 1 հիվանդի մահ է գրանցվել, ևս ավելի քան 200-ը վարակվել են այդ վիրուսային հիվանդությամբ։
Հիվանդությամբ հոսպիտալացվածների թիվը հասնում է 57-ի, ինչը կազմում է հիվանդների ընդհանուր թվի մոտ ¼-ը։