20-ամյա շվեյցարացի դահուկորդ Ֆաբիան Բոշը գտել է շարժասանդուղքով բարձրանալու նոր միջոց։
Նա մեկ հարկ բարձրացել է՝ մի ձեռքով ռետինե շարժական ժապավեններից բռնված։ Նա շարժասանդուղքին մոտեցել է արտաքին կողմից։ Համապատասխան տեսագրությունը նա հրապարակել է Instagram-ի իր էջում։
Նշվում է, որ դա մարզիկի առաջին տպավորիչ հնարքը չէ։