Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ Նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր՝ փետրվարի 13-ին, այցելել է Աշտարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոց։
Արմեն Սարգսյանը շրջայց է կատարել ավելի քան 700 աշակերտ ունեցող դպրոցում։ Նա ծանոթացել է ուսումնական հաստատության հնարավորություններին, եղել է դասասենյակներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ, ծանոթացել ուսումնական պրոցեսի կազմակերպմանն ու ծրագրերին։
Արմեն Սարգսյանը փետրվարի 13-ին հանդիպումներ է ունեցել նաև Շիրակի մարզում՝ Գյումրիում: