Արտասովոր սրճարաններով, գեղարվեստական պատկերասրահներով և վինտաժային խանութներով ոճային անկյուններ զբոսաշրջիկները կարող են հայտնաբերել Ցյուրիխում, Կոպենհագենում և Մյունխենում, գրում է tio.by-ը։
Ճանապարհորդների Travel Supermarket կայքը կազմել է Hip Hangout Guide վարկանիշը, որում ներառվել են Եվրոպայի ամենանորաձև թաղամասերը։
Վարկանիշի առաջատարը Ցյուրիխի Լանգշտրասե թաղամասն է։ Եռյակում են ներառվել Կոպենհագենի թաղամասեր Նորեբրոն և Վեսթերբրոն։ Հնգյակը եզրափակում են գերմանական Բանհոֆսֆիրտելը (Մյունխեն) և Ռոզենթալեր Պլացը (Բեռլին)։