Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իրավապաշտպան ՀԿ-ն դատապարտում է «Երկիր Ծիրանի» անդամի նկատմամբ բռնությունը

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում Երևանի է ավագանու անդամ «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների կողմից բռնի ուժի է կիրառվել «Երկիր Ծիրանի» ներկայացուցչի նկատմամբ:

«Երկիր Ծիրանի»-ի անդամները դահլիճ են բերել Նուբարաշեն թաղամասում շաբաթներ շարունակ փողոց արտահոսող և թաղամասում գարշահոտություն տարածող կոյուղաջրով լի շիշը ու փորձել այն հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Հանրապետական խմբակցության ավագանու անդամների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև հրմշտոց է սկսվել։ Հանրապետականները նիստերի դահլիճից բռնությամբ դուրս են հանել ընդդիմադիր խմբակցության անդամներին։

«Ազատություն» լրատվամիջոցի կողմից հրապարակված տեսաձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է Հանրապետականի ավագանու անդամը երկու անգամ ապտակում «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանին և քաշում վերջինիս մազերը ։

Բռնություն է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ու քաղաքապետի օգնականները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին։

Հիշեցնենք, որ ծեծը կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ինչպես նաև պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով լրագրողի մասնագիտական օրինական գործողությունները խոչընդոտելը:

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բռնի գործողությունները, ինչպես նաև լրագրողների աշխատանքի խոչընդոտում։

«Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազությանը իրականացնել անաչառ և թափանցիկ քննություն և քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած ավագանու անդամներին:

Կազմակերպությունը իր պատրաստակամությունն է հայտնում տրամադրել իրավական և հոգեբանական աջակցություն Մարինա Խաչատրյանին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում