Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Սյունիքում պաշտոնատար անձանց կաշառելու վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավատվել է

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու համար: Բացի այդ, շահադիտական և անձնական այլ դրդումներով ոչնչացրել են հիշյալ անտառպետությունում իրականացված ստուգման ընթացքում կազմված, ապօրինի անտառահատման իրական ծավալները արտացոլող հաշվեգնահատման ցուցակները, ինչպես նաև նույն դրդապատճառով համապատասխան ստուգման ակտում մտցրել են կեղծ տեղեկություններ` կատարելով պաշտոնեական կեղծիք: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, 2016 թվականի նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսչական ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների դեպքեր: Ստուգող խմբում ի թիվս այլոց ընդգրկված են եղել նաև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ Գեորգի Պողոսյանը և նույն տեսչության պետի տեղակալ Վարդան Ասատրյանը: Ստուգման ընթացքում վերը նշված անտառտնտեսության երեք, այդ թվում` «Արծվանիկ» անտառպետությունում հայտնաբերվել են ապօրինի հատված տարբեր տեսակի ծառեր, որի հետևանքով բնությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս:

«Արծվանիկ» անտառպետության անտառապետ Ազատ Բադալյանը նախապես, մինչ այդ անտառապետությունում ստուգումներ իրականացնելը, նշված տարածքում ապօրինի հատված ծառերի քանակը քիչ արձանագրելու և դրա դիմաց կաշառք տալու համար դիմել է իր համաքաղաքացի, բնապահպանության պետական տեսչության նախկին աշխատակից Վահրամ Մարտիրոսյանին, ով խոստացել է օգնել Ազատ Բադալյանին: Մասնավորապես, Վ. Մարտիրոսյանը կապ է հաստատել և բանակցել իր մտերիմ, նույն տեսչության անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանի հետ, ապա` խնդրել նրա միջամտությունը, որպեսզի նշված անտառպետությունում ստուգող խմբի կողմից «մեղմ» ստուգումներ անցկացվեն, և արձանագրված վնասը չգերազանցի 600.000-650.000 ՀՀ դրամը: Վասիլ Աբրահամյանը այդ մասին հայտնել է ստուգող խմբի ղեկավար Վարդան Ասատրյանին, ով Գեորգի Պողոսյանի հետ ընդունել է կաշառքի դիմաց ապօրինի հատված ծառերի քանակը նվազեցնելու առաջարկը:

Օժանդակելով Գեորգի Պողոսյանի և Վարդան Ասատրյանի կողմից կաշառք ստանալուն՝ Վասիլ Աբրահամյանը անտառապետ Ազատ Բադալյանի անունից ներկայացած Վահրամ Մարտիրոսյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել կաշառքի գումարը վերջինիս կողմից բանկային փոխանցումով ուղարկելու շուրջ: Ըստ պայմանավորվածության` Վահրամ Մարտիրոսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին խոշոր չափերի կաշառքի գումարը փոխանցել է Վասիլ Աբրահամյանի մատնանշած անձի անվամբ: Հաջորդ օրը Վ. Աբրահամյանը ստացել է կաշառքի գումարը և այն փոխանցել Վարդան Ասատրյանին ու Գեորգի Պողոսյանին: Դրա դիմաց վերջիններս 2016 թվականի նոյեմբերի 22-ին, հայտնաբերված ապօրինի ծառահատումների ծավալները նվազեցնելու նպատակով, «Արծվանիկի» անտառպետության տարածքում արձանագրված վնասի իրական չափերն արտացոլող պաշտոնական փաստաթղթերը` հաշվեգնահատման ցուցակները պատռել են, ապա` կազմել կեղծ ստուգման ակտ, որում հիշյալ անտառպետությունում հայտնաբերված իրական վնասը նվազեցրել են:

Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ Գեորգի Պողոսյանը ապօրինի ձեռք է բերել և իր բնակարանում ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող 25 հատ 7,62մմ տրամաչափի և 5 հատ 7,63մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող զենքերի համար նախատեսված փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2017 թվականի նոյեմբերի 1-ին` նշված բնակարանում կատարված խուզարկությամբ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

Գեորգի Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ազատ Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով:

Վահրամ Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանդակելու համար որպես մեղադրյալներ ներգրավված Վարդան Ասատրյանի և Վասիլ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրյալների նկատմամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում