Thursday, 25 04 2024
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

Սումգայիթի դեպքերի ավելի խորը և հանգամանալից ուսումնասիրության անհրաժեշտություն կա․ Մարինա Գրիգորյան

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը գտնում է, որ Սումգայիթի ողբերգության վերաբերյալ ուսումնասիրությունները պետք է շարունակվեն և լինեն ավելի խորը ու հանգամանալից: Լրագրողների հետ հանդիպմանը Մարինա Գրիգորյանն ընդգծեց, որ Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները փաստաթղթավորված են` շեշտելով, այդ փաստաթղթերը ոչ միայն ականատեսների վկայություններն են, որ իրենք շարունակում են հավաքագրել, այլ նաև պաշտոնական փաստաթղթեր, այսինքն` քննչական նյութեր, դատական նյութեր, տեսագրություններ, ջարդերի ժամանակ արված տեսանյութեր և լուսանկարներ: «Այս ուսումնասիրությունների արդյունքում մենք եկել ենք շատ հստակ եզրակացությունների, որոնցից առաջինն այն էր, որ Սումգայիթում առաջին անգամ դրսևորվեցին մի շարք օրինաչափություններ, որոնք այս երեսուն տարիների ընթացքում կրկին ի հայտ եկան և ցույց տվեցին, որ Ադրբեջանում անցած 3 տասնամյակների ընթացքում հայերի նկատմամբ իրականացվել է ցեղասպան քաղաքականություն` առաջին հերթին խաղաղ բնակչության նկատմամբ»,- ասաց Գրիգորյանը:

Նա շեշտեց` փաստերը հստակ ցույց են տալիս, որ Սումգայիթի հանցագործությունը կազմակերպված է եղել Ադրբեջանի իշխանությունների կողմից` Խորհրդային իշխանության սպասողական վիճակի պայմաններում: «Մենք ունենք բազմաթիվ վկայություններ: Մենք վերցնում ենք ոչ միայն Սումգայիթի ազգությամբ հայ բնակիչների, այլ առաջին հերթին ադրբեջանցի վկաների ցուցմունքները, դատական և քննչական նյութերը: Այսօր Ադրբեջանում կան հասարակական կամ քաղաքական գործիչներ, ովքեր իրենց երկրի մասին ժամանակ առ ժամանակ բացահայտումներ են անում, վերցնում ենք նաև այդ նյութերը»,- նշեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավարը:

Նա մանրամասնեց, որ Ադրբեջանում Զարդուշտ Ալիզադե անունով քաղաքական գործիչ կա, ով իր «Երկրորդ հանրապետության վերջը» գրքում գրում է, որ փետրվարի 26-ին Սումգայիթ են ժամանել Ադրբեջանի առաջին դեմքերը. նրանք անցկացրել են խորհրդակցություններ, որից հետո փետրվարի 27-ին ցույց է եղել Սումգայիթի գլխավոր հրապարակում, իսկ դրանից հետո սկսվել են ջարդերը: «Այսինքն` Ադրբեջանի իշխանությունների ներկայության պայմաններում Սումգայիթում սկսվել են հայերի դեմ ուղղված այդ ցեղասպան գործողությունները: Սումգայիթի այն ժամանակվա գործկոմի ղեկավար Էմիլ Բելին խոստովանել է, որ նույնիսկ փետրվարի 28-ին առավոտյան անց են կացվել հանրահավաքներ, որոնց մասնակցել է քաղաքի ղեկավարությունը, այնտեղ հնչել են հակահայկական կոչեր, իսկ դրանից հետո ջարդերը կրկին շարունակվել են»,- ասաց Մարինա Գրիգորյանը:

Նա հավելեց, որ կան բազմաթիվ տեսագրություններ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի հատուկ ծառայությունները ղեկավարում ջարդերը: Դրանք շատ բաց ցույց են տալիս, թե ինչպես են Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցները մեքենայում նստած տեսագրում այդ ջարդերը և ցուցումներ են տալիս, թե ցուցարարներն ուր գնան և ինչ անեն: «Սումգայիթի ջարդերն Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված լինելու ևս մեկ ապացույց է այն, որ գործադիր մարմնի աշխատակիցների խոստովանությունն է, որ Բաքվից ջարդերի հետևանքները ոչնչացնելու հրահանգ են ստացել»,- ընդգծեց Գրիգորյանը:

Եզրափակելով խոսքը` Մարինա Գրիգորյանը հիշեցրեց, որ Սումգայիթի կոտորածներին զոհ գնացած հայերի թիվը պաշտոնապես 27 է, սակայն շեշտեց, որ իրենց ունեցած տվյալներով այդ վայրագությունների հետևանքով զոհված հայերի թիվն ավելի մեծ է: Նա նշեց, որ ունեն լուսանկարներ Բաքվի և Սումգայիթի դիահերձարաններից, որտեղ կան սպանվածների մարմիններ, որոնց անունները պաշտոնական ցուցակում նշված չեն: Նաև այդ օրերին իրենց հարազատներին դիահերձարաններ տարած հայերն են վկայել, որ դիահերձարաններում տեսել են բազմաթիվ անճանաչելի դիակներ, որոնք խոշտանգված և վառված են եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում