Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Հայաստանի էլեկտրաէներգետիկական ոլորտում իրականացվում է խոշորագույն բարեփոխումներից մեկը

Հայաստանում էլեկտրաէներգետիկական ոլորտում իրականացվում է վերջին 15 տարիների խոշորագույն բարեփոխումներից մեկը: Հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, այդ համատեքստում 2017 թվականը բավական հագեցած տարի էր:

«2017 թվականին մեկնարկել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացը: Սկզբում ՀՀ կառավարության կողմից ընդունվեց այս ամբողջ գործընթացի ծրագիր ժամանակացույցը, որտեղ նախանշված էր մինչև 2021 թվականը իրականացվելիք քայլերը: Այնուհետև շուկայի ազատականացման համար հիմքեր ստեղծող օրենքների փաթեթը ներկայացվեց Ազգային ժողով, որը երկրորդ ընթերցմամբ ընդունեց այն: Սրանով սկսեցինք վերջին 15 տարվա էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր ռեֆորմներից մեկը, որով նախատեսում ենք մի քանի նորամուծություններ»,-ասաց Հայկ Հարությունյանը: Խոսելով սպասվող նորամուծություններից` փոխնախարարը նշեց, որ լինելու են այլընտրանքային մատակարարներ, երբ սպառողը հնարավորություն է ունենալու բացի «Հայկական էլեկտրական ցանցեր»-ից էլեկտրաէներգիա գնել այլ մատակարարներից: Դրան զուգահեռ «Հայկական էլեկտրական ցանցեր»-ը շարունակելու է մնալ որպես երաշխավորված մատակարար: Այն սպառողը, ով չի ուզում այլընտրանքային մատակարարից օգտվել, ինքը միշտ ունի իր կողքին «Հայկական էլեկտրական ցանցեր», որը կարգավորվող գներով իրեն կմատակարարի էլեկտրաէներգիա:

«Հաջորդը` խոշոր սպառողների մուտքն է մեծածախ շուկա, օրենքում դրանք անվանվում են որակավորված սպառողներ, որոնք իրավունք են ունենալու ուղիղ պայմանագրերով էլեկտրաէներգիա գնել արտադրողից և սպառել իրենց կարիքների համար»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ հստակեցվել են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում