Լուրեր
Հայաստանի անտառներին հիմնական վնասը հասցնում են ոչ թե գյուղացիները, այլ անազնիվ գործարարները
  • 16:50
  • 2018-02-13
  • Դիտումներ՝ *

Անտառահատմամբ չզբաղվելու համար մարդիկ պետք է աշխատանք ունենան: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ անտառային տարածքների հարակից գյուղերի բնակիչները հաճախ ստիպված են անօրինական կերպով կտրել անտառների ծառերը՝ ձմռանը պատրաստ լինելու համար: «Սակայն անտառների հիմնականում վնաս են հասցնում ոչ այնքան հարակից գյուղերի առանձին բնակիչները, որքան համակարգված անտառահատումներ կազմակերպող գործարարները», – ասաց բնապահպանը՝ հավելելով, որ աշխատանքի բացակայության պատճառով գյուղի բնակիչներն ակամայից անօրինական գործունեության մասնակից են դառնում:

  • Դիտումներ՝ *