Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սոֆի Դևոյանը, Իվան Վոլինկինը, Միհրան Հարությունյանը մրցանակների են արժանացել

International media holding-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվեցին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը, Աբովյանի քաղաքապետը, «Պարի և հոգու թատրոնի» հիմնադիր-ղեկավարը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանը և այլք։

Բարձրաստիճան հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից։

Մրցույթն անցկացվել է սոցիալական հարցումների հիման վրա։ Մրցանակները շնորհվում էին «Տարվա հասարակական գործիչ», «Տարվա մեկենաս» և այլ անվանակարգերում։

«Տարվա դեսպան» մրցանակին արժանացավ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

«Շատ մեծ պատիվ է ինձ համար այսքան կարևոր մրցանակ ստանալ։ Սա պատիվ է, քանի որ այս անվանակարգում դեսպան են ընտրել ոչ թե ժյուրիի անդամները, այլ սա բազմաթիվ մարդկանց քվեարկության արդյունք է։ Կարևոր է, որ մարդիկ տեսնում են իմ բարի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և քվեարկել են հենց ինձ համար։ Բացի պատվից, սա նաև շատ մեծ պարտավորվածություն է։ Քիչ աշխատանք չի արվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար։ Վստահեցնում եմ, որ միշտ կաշխատեմ գործել հենց այս ուղղությամբ և առանց ուժերս խնայելու կնպաստեմ, որ մեր երկրների, մեր ժողովուրդների միջև հարաբերությունները միշտ միայն վեր ընթանան»,- շեշտեց Վոլինկինը։

«Սփյուռքում տարվա արդյունավետ գործող կառույց» անվանակարգում երկու հաղթող ճանաչվեցին՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը և Ռուսաստանի հայերի միության մոսկովյան քաղաքային գրասենյակի ղեկավար Շահեն Պետրոսյանը։

«Տարվա լավագույն մարզպետ» անվանակարգում պարգևատրվեց Աշոտ Ղահրամանյանը, «Տարվա ամենաարդյունավետ ուժային կառույց» համարվեց ՀՀ ոստիկանությունը, «Տարվա մարզիկ» անվանակարգում՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը, «Տարվա մշակութային գործիչ» մրցանակը հանձնվեց պարուհի, պարուսույց Սոֆի Դևոյանին, «Տարվա մարդ» անվանակարգում հաղթող ճանաչվեց քաղաքական գործիչ, գործարար Գագիկ Ծառուկյանը, «Տարվա վարչական շրջանի ղեկավար» կոչմանն արժանացավ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, և «Տարվա քաղաքապետ»համարվեց Աբովյանի քաղաքապետը Վահագն Գևորգյանը։

Իր խոսքն ուղղելով ներկաներին՝ International media holding-ի հիմնադիր Արման Վարդանյանն ասաց, որ յուրաքանչյուր մարզիկի, քաղաքական գործչի, անհատի համար կարևորը ժողովրդի վստահությունն ու սերն է։

«Շատ հաճելի է այստեղ տեսնել այսքան տաղանդավոր մարդկանց, ովքեր իրենց կյանքի ընթացքում շատ անգամ ապացուցել են, որ պատնեշներ չկան։ Հայ ազգը պետք է հպարտանա, որ ունի նման զավակներ, ովքեր կարողանում են մեր երկրի պատիվը բարձր պահել թե Հայաստանում, թե երկրի սահմաններից դուրս»,- ընդգծեց Վարդանյանը և հավելեց, որ սփյուռքի հայության դերը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար, և սփյուռքը շատ կարևոր դերակատարում ունի հայապահպանության գործում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում