Լուրեր
«60 մահվան դեպք, որից 38-ը՝ խաղաղ պայմաններում, սա է պատկերը ազգ-բանակի»
  • 14:33
  • 2018-02-13
  • Դիտումներ՝ *

Բանակում մահացության 60 դեպք է եղել, այստեղ վիճակագրությունը համեմատության մեջ ես չեմ ընդունում: Այս մասին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը՝ անդրադառնալով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացված «Մարդու իրավունքները Հայաստանում 2017թ.» ամենամյա զեկույցին:

«60 դժբախտություն: Կասեն՝ լավ, պատերազմ է, ես չեմ արդարացնում արդեն նույնիսկ պատերազմից հետո սահմանային զոհերը, որովհետև պաշտպանական համակարգ պետք է լիներ, որ դիպուկահարներից զոհեր չլինեին. դա նշանակում է փնթիություն, ես այդպես եմ կարծում: Բայց, լավ, դա էլ դնենք մի կողմ: Ուրեմն տեսեք՝ 60-ից 22-ը, ի վերջո, պատերազմի արդյունքում են զոհվել, իսկ 38-ը՝ խաղաղ պայմաններում՝ կանոնադրական հարաբերություններ, սպանություններ, ինքնասպանություններ և այլն»,-ասել է Ավետիք Իշխանյանը:

  • Դիտումներ՝ *