Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ընդդիմության էպոտաժն ու իշխանության «բիլակները»

Երևանի ավագանու նիստում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել, որի պատճառով գարշահոտություն է տարածվում Նուբարաշենի տարածքում: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը ցանկացել է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ծեծկռտուքը:

https://www.youtube.com/watch?v=T6d_LYC1UgQ

Այս միջադեպը լավագույնս բացահայտում է մեր քաղաքական համակարգի, հարաբերությունների որակը: Մի կողմից՝ Նուբարաշենում իսկապես կա էկոլոգիական լուրջ խնդիր, որի մասին երեկ ահազանգել էին թաղամասի բնակիչները, և ընդդիմությունը պարտավոր էր օպերատիվ արձագանքել բնակիչների ահազանգին, մանավանդ, որ քաղաքային իշխանության անտարբերությունը տեսանելի է անգամ անզեն աչքով: Մյուս կողմից՝ «Երկիր Ծիրանին» այսօր, ըստ էության, ամեն ինչ վերածեց շոուի, սկանդալի, և հիմա բոլորը խոսում են ծեծկռտուքի, աղմկող կանանց ու «բիլակով» տղամարդկանց մասին՝ մոռացության մատնելով Նուբարաշենն ու նրա պրոբլեմը:

Դա այն է, ինչին բախվել ենք տարիներ շարունակ. ընդդիմությունը չի ցանկանում կամ չի կարողանում խնդիրները ներկայացնել իրենց խորությամբ և առաջարկել լուծումներ, որոնք կարող են լինել թե՛ բովանդակային հարթության վրա և թե՛ հրաժարականների պահանջի մակարդակում:

Մյուս կողմից՝ իրավիճակի առաջին պատասխանատուն իշխանություններն են, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը: Անորակ, անարդյունավետ, շատ դեպքերում՝ կոռումպացված կառավարումը տասնամյակ շարունակ նման խնդիրներ է հարուցել ոչ միայն մայրաքաղաքի ծայրամասում, այլև նույնիսկ կենտրոնում: Տարիներով չլուծված խնդիրները չեն գտնում իրենց լուծումը՝ անպաշտպան և իրավազուրկ քաղաքացիների համար փակելով պետական բոլոր դռները, անմատչելի դարձնելով մեծ ու փոքր պաշտոնյաներին:

Իշխանությունը տարբեր մակարդակներում փորձում է բռունցքներով փակել ընդդիմության բերանը՝ քողարկելով իր քաղաքականության անզորությունն ու ապաշնորհությունը: Եթե Արտաշես Գեղամյանն Ազգային ժողովում կարող է անպատիժ հարվածել Նիկոլ Փաշինյանին, ապա Երևանի ավագանիում հանրապետական տղամարդիկ կարող են հարձակվել ավագանու մի անպաշտպան կին անդամի վրա:

Ընդդիմության էպոտաժն ու իշխանության «բիլակները» դարձել են մեր քաղաքական կյանքի ցուցիչը:

Իրական ընդդիմությունը պետք է մտածի ոչ թե Տարոն Մարգարյանի կամ այլ պաշտոնյայի կյանքը՝ դժոխքի, այլ Երևանը դրախտի վերածելու մասին: Քաղաքային իշխանությունն այնպես պետք է կառավարի տնտեսությունը, որպեսզի դրա որակը, գնահատականը չնույնանան հոտած կոյուղաջրի հետ:

Անկեղծ ասած, հոտած կոյուղաջրի է նմանվել մեր ամբողջ պետական, քաղաքական համակարգը՝ էկոլոգիական աղետ դառնալով երկրի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում