Լուրեր
Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերը չեն ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա
  • 13:57
  • 2018-02-13
  • Դիտումներ՝ *

Իրանում վերջին շրջանում ծագած բողոքի ալիքների պատճառը ներինական խնդիրներն են, այնպես չէ, որ դրանք անմիջական դրսից են հրահրվել: Այս մասին «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

«Երկրում կա խնդիր, Իրանում ցույցերի հետևանքով ստեղծվել էր ճգնաժամային իրավիճակ, բայց կարծես թե Ռոհանիին հաջողվեց հաղթահարել այն: Իհարկե, հնարավոր են բողոքի նոր ցույցեր, գուցե այլ ձևաչափով,-«Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում նշեց Իսրայեյանը՝ հավելելով, որ ցուցարարների դեմ ուժ չկիրառելու Ռոհանիի  հաստատակամ որոշումը դրականորեն ազդեց գործընթացի վրա, որ բողոքի ցույցերն ավելի չընդլայնվեն և լուրջ խնդիրներ չստեղծեն իշխանությունների համար:

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ շեշտեց, որ ձերբակալություններ եղան, շուրջ 4000 քաղաքացի ձերբակալվեց,  զոհվեց ավելի քան 20 մարդ: «Այնուամենայնիվ,  կար պայքար Իրանի իշխանությունների և Իսլամական հեղափոխության պահապանների և ուժային այլ կառույցների միջև»:

Մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող զարգացումները Հայաստանի շահերի տեսանկյունից՝ Իսրայելյանը նշեց, որ անկայունության դեպքում առաջին հերթին կարող են դանդաղել երկու երկրների միջև տնտեսական շփումները: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի շահերից է բխում Եվրամիություն-Իրան հարաբերությունների բարելավումը,  ինչն էլ իր հերթին լավ հնարավորություններ  է ստեղծում եռակողմ ձևաչափով երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում

  • Դիտումներ՝ *