Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ

«Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունում կհանձնվի 25 մրցանակ

«Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը կարող է խթան դառնալ կոմպոզիտորական արվեստի ներկայացուցիչների, անհատ կատարողների, երաժշտական տարբեր ուղղություններով ստեղծագործող երաժիշտների զարգացման համար:

Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 31-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Սա երկրորդ «Ծիծեռնակ»-ն է, որը պետք ի մի բերի հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորական արվեստի լավագույն նմուշները, փաստի, թե ովքեր, ինչ գործեր են ստեղծել տարվա ընթացքում: Այն կարժևորի արժանին, որի կարիքը ունի մեր հասարակությունը»,-նշեց նախարարը:

«Ծիծեռնակ-2018»-ի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի խոսքով` փառատոնի կազմակերպական խումբը ձգտում է անել ամեն հնարավորը, որ յուրաքանչյուր երաժիշտ որևէ գործ գրելիս մտածի այն փառատոնին ներկայացնելու մասին: Նա շեշտեց, որ «Ծիծեռնակ»-ը կլինի տարվա սպասված մշակութային իրադարձությունը՝ հարուստ գեղեցիկ ու նոր շոու ծրագրով, կարմիր գորգով, որով կքայլեն ոլորտի սիրված ներկայացուցիչները:

Փառատոնին կլինի 25 մրցանակ, նախատեսվում են նաև հատուկ մրցանակներ, որոնք կհանձնվեն երաժշտարվեստի հայտնի ներկայացուցիչների: «Ծիծեռնակ» մրցանակի հեղինակը դիզայներ Նուռն է:

Մրցանակաբաշխության երաժշտական պրոդյուսեր Հայկոն (Հայկ Հակոբյանը) նշեց, որ լավագույններին ընտրելիս հաշվի են առնում հանրության, բարձրակարգ մասնագետների կարծիքը:

Ռեժիսոր Արթուր Մանուկյանը կարծում է, որ փառատոնը տարիների ընթացքում կարող է ընդլայնել իր աշխարհագրությունը: Կազմակերպիչները ցանկանում են, որ այն չլինի երևանյան փառատոն, այլ տոն, որում կարող են ներգրավվել երաժիշտներ Հայաստանի մարզերից, Արցախից և Սփյուռքից:

Մրցանակաբաշխությունը կիրականացվի դասական ժանրում լավագույն երաժշտախումբ, դասական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք), դասական ժանրում լավագույն ալբոմ, լավագույն համերգային նախագիծ, ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ, ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք), ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ, լավագույն համերգային նախագիծ անվանակարգերում:

Մասսայական (POP) ժանրում մրցանակը կհանձնվի լավագույն երգիչ, երգչուհի, լավագույն ռոք խումբ, լավագույն ջազ խումբ կամ կատարող, լավագույն ալբոմ, լավագույն համերգային նախագիծ, տարվա հիթ, տարվա հայտնություն, լավագույն տեսահոլովակ (բոլոր ժանրերի համար) անվանակարգերում:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2017 թվականի ընթացքում երաժշտական տարբեր ժանրերում իրականացված ծրագրեր, ստեղծագործող անհատ կատարողներ և խմբեր, ձայնագրման ստուդիաներ, հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես իրավաբանական (պետական և մասնավոր կազմակերպություններ), այնպես էլ ֆիզիկական անձիք (ստեղծագործողներ, կատարողներ, պրոդյուսերներ և այլք):

Արդյունքները կամփոփեն մրցութային հեղինակավոր հանձնաժողովները:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ներկայացված հայտերի հիման վրա: Կմասնակցի այն անվանակարգը, որին ներկայացված է առնվազն երկու հայտ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում