Գեղարքունիքի մարզում փետրվարի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել են, որ «զույգ ստորին վերջույթների և կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին /գնդակ/» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamsyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 31-ամյա Հայրապետ Հարությունյանն է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: