Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին ճարահատյալ է նշանակում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

-Տիկին Սեդրակյան, ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը դեռևս 2010 թվականին իր հարցազրույցներից մեկում հայտարարում էր, որ որևէ հետաքրքրություն չունի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու, սակայն մեծ ցանկություն ունի օգտակար լինել երկրին։ Նա, մասնավորապես, ասել էր. «Ես հավատում եմ, որ երկրին կարելի է օգտակար լինել ոչ միայն քաղաքական մասնակցություն ունենալով կամ պատկանելով այս կամ այն քաղաքական կուսակցությանը, կամ լինելով պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, լինելով ընդդիմության մեջ կամ ընդդիմություն, ես գտնում եմ, որ կարելի է այդ ամենից զերծ մնալ, միաժամանակ օգնել երկրին, հայրենիքին, կենտրոնանալ այս հիմնական խնդիրների վրա, որտեղ կարող ես փոքր ներդրում ունենալ»։ 7 տարի հետո ի՞նչ փոխվեց:

-Թույլ տվեք ինձ մի փոքր տառակեր լինել և բխեցնել այժմյան դրույթները հենց մեսիջի բովանդակային բնույթից, որովհետև պարոն Սարգսյանը ճիշտ օգտագործել էր իր օգտակարության տիրույթը։ Նա ասել էր, որ պատրաստվում է օգտակար լինել երկրին ու հայրենիքին։ Նա դասական սփյուռքահայության, ապապետական ֆիդայական կոնստրուկտիվ, ապապետական մտածողության հետևանք է, որովհետև եթե դու ունես ինքնիշխան պետություն, դու իրավունք չունես օգտագործելու երկիր և հայրենիք եզրույթները։ Այո, երկրին դու կարող ես պետք գալ ամեն ձևով, մի զույգ գուլպա առնելով, մի լվացքի մեքենա առնելով, քաղաքականության մեջ չլինելով ինչ-որ ներդրում բերելով, նույնիսկ հայրենասիրական ճառ արտասանելով։ Հայրենիքին էլ կարելի է օգուտ տալ որոշակի հայրենասիրական գործողություններով, պետությանը կարելի է օգուտ տալ միայն այդ պետությունը հստակ, արմատական սկզբունքների վրա կառուցելով։ Ինչպես տեսնում եք՝ նման, այսպես կոչված ամբիցիա, Արմեն Սարգսյանն այն ժամանակ էլ չուներ, հիմա էլ չունի։ Իհարկե, գալով և տեղավորվելով ՀՀ նախագահի ֆորմալիզացված պաշտոնի մեջ, նա ունենա շատ ավելի քաղաքակիրթ դեմք, քան ներկայիս իշխանությունը, ավելի ազատ շփվի տարբեր օտար լեզուներով, ինչպես նախօրոք ուրվագծել էր Սերժ Սարգսյանը։ Ի դեպ, ասեմ, որ հանճարեղ PR քայլ էր, այսինքն՝ ցույց տալ, որ ապագա նախագահը մի մարդ է, որ ընդամենը պետք է ազատ խոսի տարբեր լեզուներով և դրանով իր ֆունկցիաների տիրույթը սահմանափակվի։ Միանգամից արդեն մարդուն դնում են այնտեղ, որ եթե անգամ նա ուզենա, չի կարող դուրս գալ։ Դուրս գալու դեպքում էլ, պետք է դուրս գալ հեղափոխության միջոցով, իսկ Արմեն Սարգսյանը հեղափոխական կերպար չէ։ Պետությանն օգտակար լինելու համար պետք է պահանջել ավելի մեծ լիազորություններ, պետությանն օգուտ լինելու համար, պետք է պահանջել, որ վարչապետական կաբինետի նիստերը թաքուն չանցնեին, պահանջեր իր մասնակցությունը Անվտանգության խորհրդին։ Իսկ երկրին օգտակար լինելու համար, ինչու չէ, ամեն տեղ կասեն, որ մենք ունենք մի նախագահ, որ խոսում է օտար լեզուներով։ Երկրին այդքանն օգուտ է, իսկ պետությանը դա որևէ օգուտ չի կարող լինել, որովհետև պետությանն ուրիշ բաներ են պետք։

-Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե որոշի դառնալ նախագահ, ապա լինելու է ոչ թե 3-րդ հանրապետության 4-րդ նախագահը, այլ 4-րդ հանրապետության 1-ին նախագահը։ Ձեր կարծիքով, սա իր մեջ ի՞նչ ուղերձ է պարունակում։

-Ինձ դուր չի գալի այդ ուղերձը, որովհետև եթե մենք ունենք թեկուզ ֆորմալ անկախության 25 տարի, չի կարելի այդ տարիները ջնջել ու ասել, որ ձևավորվում է ինչ-որ մի 4-րդ հանրապետություն։ Ոչ թե ձևավորվում է նոր հանրապետություն, այլ շարունակվում է ինքնիշխանության հիմքը և հետքը։ Առաջին նախագահ լինելու համար այստեղ երկու ֆունկցիա կա. նախ մենք ունենում ենք միանգամից երկու առաջին նախագահ, և ես պատկերացնում եմ, թե ինչպես է ընդվզելու Լևոն Տեր-Պետրոսյանի ճամբարը, որովհետև եթե զուտ ֆորմալ, օրենքի տառին հետևենք, պիտի հասկանանք, որ այնուամենայնիվ, լավ լինի, թե վատ, մենք ունենք մեկ առաջին նախագահ և դա Լևոն Տեր-Պետրոսյանն է։

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի նման ամբիցիոզ հայտարարությանը, թե ուզում եմ լինել 4-րդ հանրապետության առաջին նախագահը, ապա ցանկալի է, որ այդ հայտարարությանը հետևեր պատճառաբանություն, որ պատրաստվում եմ կատարել այս-այս փոփոխությունները՝ պետության հին մեխանիզմների ապակառուցում, նորի ստեղծում։ Բայց քանի որ Արմեն Սարգսյանը համաձայնելու դեպքում, ավտոմատ համաձայնում է նաև իր լիազորությունների վերջնական և արմատական սահմանափակմանը, ապա կարելի է ասել, որ այդ հայտարարությամբ ինքը անում է, ինչպես ասում են, փոքր ֆեյս։ Այսինքն՝ դու ուզում ես ցույց տալ ավելի մեծ հավակնություններ, բայց այդ հավակնություններն իրականացնելու համար հիմքեր չունես։ Եվ դա էլ է մեծ խնդիր. արդեն հիմա տեսնում ենք երկու մեծ հակասություն կա, որը ստիպում է ինձ պնդել, որ այնուամենայնիվ, ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին ճարահատյալ է նշանակում, որովհետև արդեն հիմիկվանից ՀՀԿ-ական ճամբարում հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը լինելու է անվիճելի վարչապետ և նա չի ուզում մտնել նախագահի դաշտ, որովհետև նախագահի դաշտ, փաստորեն, գոյություն չունի, ամբողջ իշխանությունը պատկանում է վարչապետին, իսկ գալիք նախագահն ուզում է ցույց տալ, որ ինքն, այնուամենայնիվ, լիազորություն ունի և իրենից ինչ-որ բան կախված է։ Առայժմ այսպիսի կուլիսակուլուարային քննարկում է գնում։

-Այսինքն՝ կարծում եք, որ ՀՀԿ-ի ներսում անգամ նախագահի թեկնածո՞ւի շուրջ կա հակասություն։

– Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ում չի կարող ինչ-որ բանի շուրջ լինել հակասություն, բացի փողից։ Դրանք արդեն ներքին հակասություններ են, որոնք մեզ հասու չեն, որտեղ լուծվում են իրենց ներքին խորհուրդների, շղթաների, բանակցությունների և կռիվների միջոցով։ Միայն այդ հակասությունն է, որ կարող է լինել ՀՀԿ-ում։ Մնացած բոլոր առումներով ՀՀԿ-ն ուղղորդվող, մեկ կենտրոնից ղեկավարվող, կենտրոններ փոխելու համար պատժվող կուսակցություն է, որը շատ լավ յուրացրել է իր դասը՝ սպասում է, թե ինչ է ասելու Սերժ Սարգսյանը և հետևելու է այդ ինստրուկցիաներին։ Դա շատ վտանգավոր միտում է, որովհետև հրահանգավորվող մարդիկ հանկարծակի կարող են սկսել հրահանգավորվել ավելի ուժեղ կենտրոնից և տառացիորեն դավաճանել իր նախկին լիդերին։ Մենք այդ սխեման շատ ենք տեսել ՀՀՇ-ի օրինակով, ՀՀՇ-Երկրապահ օրինակով, տարբեր միավորումների ձևափոխման օրինակով։ Դրա համար Սերժ Սարգսյանը պետք է զգույշ լինի դրանից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում