Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու պատճառների մասին:
«Մարդու կյանքում թարմություն է պետք: Լավագույն պահն էր ինձ համար, քանի որ որոշ հանգամանքներ չէին աշխատում «Մանչեսթեր Յունայթեդում»: 29 տարեկան եմ և ուզում եմ ավելի շատ խաղալ, տարիներ անց կավարտեմ կարիերաս:
Ճիշտ պահն էր «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանլու համար: Կարողացել եմ շատ բան սովորել իմ նախորդ մարզիչներից` Կլոպից և Մոուրինյոյից: Բայց ուզում եմ շատ բան սովորել նաև Արսեն Վենգերից»,-նշել է հայ ֆուտբոլիստը: