Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Մի շարք երկրներ արգելում են մայնինգը. Պետք է ուսումնասիրել միջազգային փորձը և չտարվել պոպուլիզմով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

– Պարոն Դավթյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է օրենքով կարգավորել կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելը: Պատգամավորը հեղինակել է «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրենսդրական նախաձեռնությունը։

Ըստ օրենսդրական նախաձեռնության հիմնավորման՝ նման նախագծի ընդունումը պայմանավորված է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համընթաց քայլելու անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է հրաժարվել «ավելորդ բյուրոկրատիայից» և մայնինգի համար լիցենզավորման պարտադիր պահանջ չսահմանել, ինչպես նաև մինչև 2023 թվականը մայնինգի գործունեությունը չհարկել։

Ըստ Ձեզ՝ ի՞նչ է մեզ տալու այս նախաձեռնությունը, և մայնինգով զբաղվելը տնտեսության զարգացման տեսանկյունից ի՞նչ հեռանկարներ ունի։

– Այսօր դեռ առկա չէ մի համալիր ուսումնասիրություն, որը թույլ կտար օբյեկտիվորեն գնահատել մայնինգի դրական էֆեկտը տնտեսության համար: Հիմնականում այդ ոլորտի զարգացման կողմնակիցները խոսում են հարմարավետության, անվտանգության, նորարարության և նման այլ պաթետիկ կատեգորիաների համատեքստում: Մյուս կողմից՝ պարբերաբար ահազանգեր են հնչում այն մասին, որ մայնինգը բերում է լրջագույն ռիսկերի ձևավորման, որոնցից թերևս ամենաառանցքայինը կրիպտոարժույթի օգտագործումն է ահաբեկչական կազմակերպությունների կողմից: Վերջիններիս համար կրիպտոարժույթը հրապուրիչ է պետական թույլ վերահսկողության տեսանկյունից: Պետությունները, իրենց հերթին, փորձելով օրենսդրական մեխանիզմների միջոցով վերահսկել մայնինգը, հիմնականում ձախողում են և արդեն պաշտոնապես հայտարարում իրենց անզորության մասին: Վերջերս Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում մի շարք երկրների ֆիսկալ մարմինների ղեկավարներ փաստեցին, որ ի վիճակի չեն ռեալ ազդեցություն ունենալ մայնինգի վրա, հետևաբար որևէ պատասխանատվություն չեն կրում մայնինգից գոյացած ռիսկերի համար: Սա, իհարկե, լիովին տեղավորվում է լիբերալ շուկայի տրամաբանության մեջ, սակայն վտանգում է տնտեսական անվտանգության հիմունքները:

Ինչ վերաբերում է «Ելք»-ի նախաձեռնությանը, ապա մայնինգով զբաղվող կազմակերպություններին հարկերից ազատելը կարող է բերել մի իրավիճակի, երբ Հայաստանը այդ շուկայի խաղացողների կողմից կսկսի դիտարկվել որպես ազատ գոտի, կրիպտոարժութային դրախտ: Կարծում եմ՝ այս հարցին պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ և նախքան օրենսդրական դաշտ բերելը՝ փորձագիտական խորքային վերլուծություն իրականացնել: Ամեն դեպքում, կարծում եմ, նախքան Հայաստանում մայնինգը հարկել-չհարկելը, անհրաժեշտ է նախ՝ սահմանել կրիպտոարժույթի ֆինանսական կարգավիճակը:

– Կա՞ ինչ-որ ուսումնասիրություն, թե մայնինգի ոլորտում քանի՞ գործունեություն ծավալող կա, և ինչպիսի՞ կարգավորումներ պետք է լինեն, որպեսզի դա մայներների համար արդյունավետ գործի, և այդ ոլորտում նաև ներդրումներ լինեն։

– Մենք գործ ունենք մի ոլորտի հետ, որի կարգավորման համար չկա որևէ ձևավորված գործիքակազմ, ինչի արդյունքում կրիպտոարժույթը հիանալի պայմաններ է ստեղծում փողերի լվացման համար: Հետևաբար շատ սուբյեկտներ, որոնք ներդրում են իրականացնում ֆերմաների ստեղծման կամ ձեռք բերման մեջ, շատ հաճախ հանդես են գալիս որպես այլ տեսակի գործունեություն իրականացնող կազմակերպություններ: Այսօր Հայաստանում մայնինգով զբաղվող սուբյեկտներին երկու խմբի կարելի է բաժանել՝ անհատներ և ընդհատակյա կազմակերպություններ: Ինչ վերաբերում է մայնինգի ոլորտում ներդրումների ակտիվացմանը, ապա թերևս գլխավոր նախապայմանը պետական վերահսկողության բացակայությունն է: Ինչ վերաբերում է հարցի ֆինանսական և տեխնիկական կողմին, ապա, որքանով ինձ հայտնի է, մոտ 3000 դոլարը լիովին բավարարում է ֆերմա գնելու և շուկա մուտք գործելու համար: Հնարավոր է՝ լինեն նաև ավելի էժան տարբերակներ:

– Ձեր կարծիքով՝ Հայաստանի տեխնոլոգիաները թույլ տալի՞ս են ունենալ սեփական կրիպտոարժույթ։

– Խնդիրը պետք է դիտարկել մայնինգի էներգետիկ կոմպոնենտի տեսանկյունից: Բլոքչեյն տեխնոլոգիաների զարգացման համար նախևառաջ անհրաժեշտ են համապատասխան հզորություններ, որոնք, իհարկե, Հայաստանում հնարավոր է ստանալ: Այսօր արդեն խոսվում է այն մասին, որ այս տարի Հայաստանում կգործի 50 ՄՎտ հզորությամբ մայնինգ կենտրոն, որը էներգիայով կսնուցվի Հրազդանի ՋԷԿ-ից: Պետք է նկատի ունենալ, որ մայնինգի ամենաթույլ կողմը հենց էներգիայի սպառումն է: Օրինակ՝ այսօր բիթքոինի մայնինգը գերազանցում է տարեկան 45 տեռավատ-ժամը, ինչը, ի դեպ, ավելի շատ է, քան, ասենք, Սինգապուրի, Պերուի կամ Իրաքի տարեկան էներգասպառումը: Ինչ վերաբերում է մեկ այլ տարածված կրիպտոարժույթին՝ էթերիումին, ապա դրա էներգասպառումը տարեկան հասնում է մոտ 13 տեռավատ-ժամի, ինչը ավելի շատ է, քան Շրի Լանկայի կամ Ղրղըզստանի տարեկան էներգասպառումը: Գիտակցելով բոլոր վերոնշյալ ռիսկերը՝ մի շարք պետություններ, այդ թվում Չինաստանը և Հնդկաստանը, այսօր արգելում են մայնինգը, իսկ, օրինակ, Կանադան պաշտոնական մակարդակով հայտարարում է, որ պատրաստ չէ դիտարկել կրիպտոարժույթը որպես ակտիվ կամ արժեթուղթ: Մի խոսքով՝ նախքան մայնինգի հերթական կենտրոն դառնալը՝ մեզ անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը և չտարվել պոպուլիզմով:

– Տարբեր փորձագետներ նշում են, որ հայտարարությունների կայքերում կարելի է տեսնել, որ ֆերմաների ահռելի քանակի առքուվաճառք է տեղի ունենում, ինչը նշանակում է, որ Հայաստանում մայնինգ իրականացվում է, և ահռելի քանակի վիդեոքարտեր են ներմուծվում, որոնք հենց մայնինգի համար են օգտագործվում, ընդ որում, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Հայաստանում շատ ու շատ օլիգարխներ ու ՀԷԿ-երի սեփականատերեր են լուրջ կերպով մտել այս ոլորտ և գաղտնի կամ, այսպես ասած, ընդհատակում զբաղվում են մայնինգով։

Կնխդրեմ անդրադառնալ նաև այս տեղեկություններին և մանավանդ ՀԷԿ-երի մասով՝ ի՞նչ խնդիրներ եք տեսնում։

– Ես, ինչպես Դուք, միայն ԶԼՄ-ներից եմ ծանոթ ՀԷԿ-երի սեփականատերեր-մայնինգ փոխկապակցվածության մասին: Սակայն չունենալով կոնկրետ փաստեր՝ չէի ցանկանա անդրադառնալ այդ հարցին: Կարող եմ միայն ասել, որ մայնինգն այսօր հետաքրքիր է ցանկացած բիզնես-սուբյեկտի, որը ցանկանում է օրենքը շրջանցել և առավել հեշտ ճանապարհով միջոցների լվացում իրականացնել: Այս առումով կարող ենք ենթադրել, որ դիտարկվող խմբի մեջ կարող են լինել ոչ միայն ՀԷԿ-երի սեփականատերերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում