Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

44-ամյա տաքսիստը խեղդամահ է արել իր հաճախորդ մարմնավաճառ «Կիտինային» ու դիակը գցել Երասխավանի ձորը

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Գարեգին Եղիազարյանի գործի դատական քննությունը:

44-ամյա Գարեգինին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Երևանի բնակիչ Գարեգինը իր վարած «Օպել» մեքենան ծառայեցրել է որպես տաքսի:

Երևանում միայնակ բնակվող Քրիստինե Ա.-ն, ով զբաղվել է մարմնավաճառությամբ, մշտապես օգտվել է Գարեգինի տաքսուց: Տաքսիստն ու մարմնավաճառուհին «աշխատանքային հարաբերությունների» ընթացքում մտերմացել են, Քրիստինեն նույնիսկ մտերմացել է տաքսիստի ընտանիքի հետ…

2016 թվականի դեկտեմբերին Գարեգինի առաջարկով Քրիստինեն, նրա ընկերուհին ու մի քանի այլ անձինք գումարով «լատարե» են խաղացել:

Ըստ պայմանավորվածության՝ հերթական՝ 2016 թվականի դեկտեմբեր ամսվա հավաքված գումարը, որը կազմել է 540 հազար դրամ, պետք է ստանար Քրիստինեն: Վերջինիս խնդրանքով գումարը մնացել է Գարեգինի մոտ: Բայց դա ճակատագրական է եղել Քրիստինեի համար:

Գարեգինը Քրիստինեի գումարից 330 հազար դրամը տանուլ է տվել՝ մասնակցելով տարբեր վիճակախաղերի… Քրիստինեն այդ մասին չի իմացել:

2016 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Գարեգինը Սիսիան մեկնելու պատվեր է ստացել Քրիստինեից:

Քրիստինեն նստել է Գարեգինի մեքենան, ուղևորվել են Սիսիան: Ճանապարհին, երբ դեռ գտնվում էին Արարատի մարզի վարչական տարածքում, մերկասառույցի պատճառով Գարեգինը կտրուկ արգելակել է մեքենան, հետևի նստատեղին նստած Քրիստինեն կտրուկ առաջ է եկել ու դիպել է Գարեգինի ուսին: Քրիստինեն անակնկալի է եկել ու հայհոյանք է տվել:

Ըստ մեղադրանքի՝ այդ հայհոյանքից բարկանալով՝ Գարեգինը ձեռքով մեկ անգամ հարվածել է Քրիստինեի դեմքին՝ վնասելով նրա շրթունքը:

Այս «նախերգանքից» հետո Գարեգինը մեքենան կանգնեցրել է, տեղափոխվել ու նստել է հետևի նստատեղին՝ Քրիստինեի կողքին, ու խոստովանել է, որ «լատարեի» նրա գումարն ամբողջությամբ տալ չի կարող, քանի որ այդ գումարի մեծ մասն արդեն ծախսել է:

Այս խոստովանությունըՔրիստինեին զայրացրել է: Նրա ու Գարեգինի միջև վիճաբանություն է սկսվել:

Ըստ մեղադրանքի՝ Քրիստինեն հայհոյանքներ է տվել Գարեգինի ու նրա ընտանիքի հասցեին ու պահանջել է ամբողջ գումարը հանձնել իրեն:

Գարեգինը, որ ճանապարհային բարդ պայմաններում մեքենայի ղեկին, փաստորեն, իր իսկ նախաքննական խոստովանությամբ, նստած էր ալկոհոլ օգտագործած վիճակում, Քրիստինեի հայհոյանքներից ավելի է զայրացել:

Նա, ըստ մեղադրանքի, բռնուցքի երեք հարված է հասցրել Քրիստինեի դեմքին:

Ըստ մեղադրանքի՝ Քրիստինեն շարունակել է հայհոյախոսել: Գարեգինը բռունցքի մի հարված էլ է հասցրել նրա դեմքին, ապա աջ ձեռքի նախաբազկի շրջանով 4-5 րոպե ուժեղ սեղմել է Քրիստինեի պարանոցն ու խեղդամահ է արել նրան:

Դրանից հետո, դիակը թաքցնելու նպատակով, Գարեգինը դիակը գցել է Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկին կից ձորակը ու մեքենայով հեռացել է:

Քրիստինեի սպանությունից հետո Գարեգինը փորձել է տպավորություն ստեղծել, թե նա ողջ է:

Գարեգինը զանգել է ՌԴ-ում ապրող ընկերոջը՝ Խաչիկին, խնդրել է, որ նա իր ուղարկած հաղորդագրությունների տեքստը ՌԴ հեռախոսահամարից ուղարկի իր նշած հեռախոսահամարներին:

Խաչիկը կատարել է Գարեգինի խնդրանքը: Նա «Մոռացիր ինձ» և «Ես լավ եմ, եթե ինձանից հարցնեն, ասա տեղյակ չես» բովանդակություններով հաղորդագրություններ է ուղարկել Քրիստինեի ընկեր Դավիթին ու ընկերուհի «Կարիկի Լիլոյին»: Հաղորդագրությունները, Գարեգինի հանձնարարության համաձայն, ստորագրվել են Քրիստինեի մականունով՝ «Կիտինա»՝ ավելի համոզիչ լինելու համար…

Ամբաստանյալ Գարեգին Եղիազարյանն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում: Դատարանում նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Խնդրել է հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:

Նախաքննության ժամանակ Գարեգինը հայտնել էր, թե բնակվում է կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ:

Գումարն ամսական վճարելու պայմանով ձեռք է բերել «Օպել» մեքենա, որով մատուցել է տաքսու ծառայություններ:

Քրիստինե Ա.-ին ճանաչել է 2014 թվականից: Քրիստինեն զբաղվում էր մարմնավաճառությամբ, օգտվում էր միայն իր տաքսու ծառայությունից, իրեն օրական վճարում էր 10-13 հազար դրամ:

Քրիստինեն մտերիմ է եղել իր ընտանիքի հետ: Իր առաջարկով նա մի քանի անձանց հետ «լատարե» է խաղացել 2016 թվականին:

Դեկտեմբերին գումարը ստանալու հերթը Քրիստինեինն էր, «լատարեի» գումարը կազմում էր 540 հազար դրամ: Քրիստինեն խնդրել է, որ գումարը որոշ ժամանակ մնա իր մոտ:

Այդ գումարից 330 հազարն ինքը տանուլ է տվել վիճակախաղերում:

Դեպքի օրը՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 20-ն անց 30-ին Քրիստինեն պատվիրել է իրեն տանել Սիսիան:

Ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, երբ իրենք գտնվում էին Արարատի մարզի վարչական տարածքում, մերկասառույցի պատճառով ինքը մեքենան կտրուկ արգելակել է:

Քրիստինեն, որ նստած էր հետևի նստատեղին, ամբողջ մարմնով առաջ է եկել ու դիպել է իր ուսին: Նա իր հասցեին հայհոյանք է տվել: Ինքը այդ հայհոյանքի պատճառով ձեռքով հարվածել է նրա դեմքին, նրա շրթունքը վնասվել է, արյուն է հոսել:

Այնուհետև ինքը մեքենան կայանել է ճանապարհի աջ մասում, նստել է Քրիստինեի կողքին ու հայտնել է, թե նրա գումարի մեծ մասը ծախսել է, չի կարող ամբողջությամբ հանձնել նրան: Քրիստինեն շատ է բարկացել, հայհոյանքներ է տվել, պահանջել է գումարն ամբողջությամբ տալ իրեն:

Ինքը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Քրիստինեի հայհոյանքներից բարկացել է, բռունցքով երեք անգամ հարվածել է նրա դեմքին: Քրիստինեն հայհոյել է իր մոր հասցեին: Ինքը առավել ևս բարկացել է, բռունցքով մի անգամ էլ է խփել Քրիստինեի դեմքին, ապա աջ ձեռքի արմնկի ու դաստակի միջև ընկած մասով մոտ հինգ րոպե սեղմել է Քրիստինեի պարանոցն ու խեղդել է նրան : Նրա դիակը գցել է մոտակա ձորակն ու հեռացել է:

Երևան վերադառնալու ժամանակ իրեն զանգել է Քրիստինեի ընկեր Դավիթը: Նա իրեն հարցուփորձ է արել Քրիստինեի մասին: Ինքը հանդիպել է Դավիթին ու խաբել է, թե Քրիստինեն անծանոթ մեքենայով է տուն գնացել, ինքը նրա մասին տեղեկություն չունի:

Մեկ-երկու օր հետո ինքը զանգել է ՌԴ-ում ապրող ընկերոջը, ասել է, թե ծանոթ աղջիկներից մեկը ուզում է բաժանվել ընկերոջից, խնդրել է, որ ՌԴ հեռախոսահամարից հաղորդագրությունների տեքստ ուղարկի իր տված համարներին: Խաչիկը համաձայնել ու իր ուղարկած տեքստը հաղորդագրություններով ուղարկել է իր նշած համարներին:

Դատարանում Գարեգինը նշել է, թե դեպքի պահին ինքն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, այդպես է նշել նախաքննության ժամանակ՝ մտածելով, թե այդ հանգամանքը կարող է… մեղմացնել իր արարքը…

Տուժողի իրավահաջորդը՝ Քրիստինեի հայրը, հայտնել է, որ Քրիստինեն 2007 թվականից միայնակ ապրել է Երևանում: Դրանից շուրջ մեկ տարի անց նա սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ: Ինքը, այդ մասին իմանալով, նրա հետ այլևս կապ չի ունեցել ու նրա հետ չի շփվել:

2017 թվականի հունվարի 22-ին Քրիստինեի ընկերուհուց իմացել է, որ Քրիստինեին սպանել են: Ինքը հանդիպել ու զրուցել է Քրիստինեի ընկերուհիների հետ: Իմացել է, որ տաքսու վարորդ Գարեգինի ու Քրիստինեի միջև ինչ-որ 500 հազար դրամի վերաբերյալ հարց է եղել, դրա հետ կապված է Գարեգինը խեղդել Քրիստինեին: Ինքը տաքսու այդ վարորդին չի ճանաչել:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել է 1 միլիոն 800 հազար դրամի քաղհայցի պահանջ:

Գործի քննության ընթացքում պարզվել է, որ մարմնավաճառությամբ զբաղվող Քրիստինեն 2016 թվականին գնել է «Տոյոտա Կորոլա» մեքենա, որի արժեքը, ըստ պայմանավորվածության, 11 ամսվա ընթացքում մաս-մաս պիտի փոխանցեր մեքենատիրոջը…

Քրիստինեի անհետանալու մասին ոստիկանությունում հաղորդում են տվել նրա ընկերուհիները՝ 2017 թվականի հունվարի 13-ին…

Դատարանը ոչ արժանահավատ է գնահատել Գարեգին Եղիազարյանի պնդումը, թե դեպքի պահին ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Հանցավոր արարքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը դատարանը գնահատել է որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք:

Դատարանը Գարեգին Եղիազարյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 10 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հունվարի 20-ից:

Գարեգին Եղիազարյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն 250 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Գործով իրեղեն ապացույց ճանաչված «Օպել» ավտոմեքենան կվերադարձվի սեփականատիրոջը՝ դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում