Լուրեր
Սա կրոնական դաշտում մոնոպոլացման ապահովման օրինագիծ է․ Սաքունց
  • 17:52
  • 2018-02-12
  • Դիտումներ՝ *

«Մեդիա կենտրոնում»  տեղի է ունեցավ քննարկում՝ «Օրենսդրական փոփոխություններ․ կրոնական կազմակերպությունների իրավունքների սահմանափակում, թե՞ ոլորտի բարեփոխում» թեմայով:

ՀՀ Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ է հանդես եկել։ Պաշտոնական հիմնավորման մեջ նշվում է, որ «Օրենքը պարունակում է մի շարք թերություններ, հակասություններ և չի համապատասխանում ներկա իրավիճակին, երբ ՀՀ-ում իրականացվել են Սահմանադրական բարեփոխումներ, ՀՀ-ն միացել է միջազգային համաձայնագրերին և ստանձնել որոշակի պարտավորություններ»: Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը օրենքի փոփոխությունների հետ կապված կարծիք է հայտնել, որ «օրենքով պետք է ամրագրել և կտրականապես արգելել տոտալիտար աղանդների և դեստրուկտիվ սեկտաների գործունեությունը»:

Թեմայի շուրջ իր կարծիքը հայտնեց ՀՔԱՎԳ ղեկավար Արթուր Սաքունցը:

  • Դիտումներ՝ *