Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կարեն Կարապետյանը կարևորել է ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի տարածումը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 12-ին այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն` ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է, որ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածման նպատակով կատարվել է մեծ աշխատանք, այդ թվում՝ իրականացվել են 11 միջոցառումներ, որոնց մասնակցել է շուրջ 113 հազար մարդ: Հանրության շրջանում առողջ ապրելակեպի քարոզման նպատակով Երևանում և տարբեր մարզերում 6-8 մարզաձևերով ամեն շաբաթ կազմակերպվել են անվճար մարզումներ՝ պրոֆեսիոնալ մարզիչների մասնակցությամբ:

Մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ սպորտի ոլորտում իրականացվել է ներդրումային 4 ծրագիր:

Մասնավորապես, կառուցվել է Օլիմպավանի լողավազանն ու խաղային մարզաձևերի դահլիճը, ինչի համար ներդրվել է 4 մլն դոլար, Իջևանում կառուցվել է նոր լողավազան, Սիսիանում՝ նոր մարզադահլիճ, որտեղ տարբեր մարզաձևերով մարզվում են 200-ից ավելի երեխաներ: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շուտով ավարտին կմոտենան Insport անվանմամբ մարզա-առողջարանային համալիրի կառուցման շինաշխատանքները: Ծրագիրը գնահատվում է 2,4 մլն դոլար: Նախատեսվում է, որ այն իր դռները կբացի հունիսին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է առողջ ապրելակերպի տարածումը և ընդգծել, որ պետք է իրականացնել համալիր ծրագիր: «Այս հարցին 2018 թվականին պետք է մեծ ուշադրություն դարձնել, անհրաժեշտ է նման միջոցառումների աշխարհագրությունը մեծացնել: Յուրաքանչյուր մարզպետարան պետք է ձեր այս քաղաքականության մասին պատշաճ կերպով իրազեկված լինի, քանի որ մենք ցանկանում ենք ունենալ առողջ քաղաքացի», – նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև ֆիզիկական կուլտուրա առարկայի միջոցով դպրոցներում երեխաների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն ու տարածումը:

Զեկուցվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, Կրթության և գիտության նախարարությունների հետ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի գործունեությունն ուղղված է ֆիզիկական կուլտուրա առարկայի ուսումնական ծրագրի արդիականացմանը և այն դպրոցներում պարտադիր ներդնելուն: Պատասխանատուները վարչապետին վստահեցրել են, որ արդեն 2019 թվականից հանրապետության դպրոցներում այն լիարժեք կներդրվի: Կարեն Կարապետյանը հանձնարարել է գնահատել նաև, թե որքան միջոցներ են անհրաժեշտ դպրոցները մարզական գույքով ապահովելու համար՝ տարեցտարի այդ խնդրին լուծում տալու նպատակով: Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցները մասնավորի կառավարմանը հանձնելու հնարավորությունը՝ առողջ ապրելակերպը խթանելու, կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակով:

Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ Իջևանում և Հրազդանում նման ծրագիր իրականացրել են, ինչի արդյունքում վերակառուցվում են տեղի լողավազանները:
Վարչապետին զեկուցվել է նաև սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման մասին: Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել այս ուղղությամբ կոնկրետ միջոցառումների իրականցումը Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համագործակցությամբ:

Մեծապես կարևորվել է սոցիալապես անապահով և առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի տարածումը: «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել և մաքսիմալ աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Նրանք պետք է հնարավություն ունենան զբաղվել սպորտով, դա ուղղակի բոլորիս պարտքն է», – ասել է Կարեն Կարապետյանը:

Զեկուցվել է, որ անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթ, որին մասնակցել են երեխաների խնամքի և պաշտպանության 12 հաստատությունների 300 մասնակիցներ: Մրցույթն անցկացվել է 5 մրցաձևերով:

Անդրադարձ է կատարվել նաև Բակային մարզական միջոցառումների միջոցով Երևանում և ՀՀ մարզերում մասսայական սպորտի զարգացման խթանմանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մարզային, համայնքային ղեկավարները պետք է դառնան ձեր քաղաքականության կրողներն ու տարածողները: Շատ արագ պետք է կանոնակարգենք մարզադպրոցների գործունեությունը՝ մասնավորի ներգրավմամբ: Սպորտային տուրիզմ, էկո տուրիզմ, էքստրեմալ տուրիզմ. մենք պետք է ունենանք հրապուրիչ առաջարկներ Հայաստանից՝ ներկայացնելով մեր բոլոր առավելությունները, քարոզչություն իրականացնելով նաև մեր հասարակության շրջանում: Ֆիզիկական կուլտուրա առարկան չափազանց կարևոր է՝ լինի դպրոց, տեխնիկում, թե բուհ, պետք է այս խնդրին պարտադիր հետևենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում