Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Կանցկացվի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու բուժմանն ուղղված «Վաղ և ճշգրիտ» արշավ

Հայաստանում ընթացիկ տարում կանցկացվի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու հիվանդացության կանխարգելմանն ուղղված «Վաղ և ճշգրիտ» կարգախոսը կրող արշավ: Նախաձեռնողը «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությունն է:

Հրավիրված ասուլիսում կազմակերպության հիմնադիրնախագահ Նվարդ Քոչարյանը նշեց, որ նպատակ ունեն արշավի շրջանակում իրականացվող տարբեր միջոցառումներով նպաստել մարդկանց իրազեկման բարձրացմանը կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ:

«Փորձը ցույց է տալիս, որ կրծքագեղձի քաղցկեղն ախտորոշվում է ավելի ուշ փուլերում: Վաղ ախտորոշման դեպքում և՛ ապաքինվելու շանսերն են մեծ, և՛ ապրելիության: Դրանից բացի, վաղ հայտնաբերման դեպքում բուժման ծախսն ավելի քիչ է լինում: Ասեմ, որ միջոցառումները շատ են լինելու, Երևանում իրականացվելու է ծառատունկ, նախատեսում ենք հիմնել դեղձենիների պուրակ: Կրծքագեղձի քաղցկեղի պայքարի գույնը վարդագույնն է, դեղձենին հենց այդ գույնով է ծաղկում: Ծառատունկն ապրիլի մեկին է նախատեսված, անցկացվելու է նաև մեծ գիտաժողով, որի ժամանակ կհնչեն զեկուցումներ ոլորտում առկա նորույթների մասին: Կազմակերպվելու են այցելություններ մարզեր, որտեղ հանրային լայն իրազեկում է իրականացվելու: Մարզեր մեկնելու ենք մասնագետների հետ, պայմաններ ենք ստեղծելու, որ տեղերում կանայք ստուգվելու հնարավորություն ունենան»,-ասաց նա:

Նվարդ Քոչարյանը նշեց, որ նման միջոցառումներ նախորդ տարի շատ են կազմակերպել՝ հատկապես Արցախում: Արդյունքները դրական են՝ գրանցվել են հիվանդացության վաղ հայտնաբերման դեպքեր:

«Ցավալին այն է, որ մեր հասարակությունում շատերը ստորադասում են իրենց առողջությունը: Տարբեր պատճառաբանություններով չեն դիմում բժշկի: Կոչ ենք անում տարին մեկ անգամ անպայման գնալ ստուգման՝ հետագայում բարդություններից խուսափելու համար»,- ասաց նա:

Նվարդ Քոչարյանի տեղեկացմամբ, ըստ պաշտոնական տվյալների, տարեկան կրծքագեղձի քաղցկեղի 1200 նոր դեպք է հայտնաբերվում, որոնց մոտ 40 տոկոսը՝ 3-րդ, 4-րդ փուլում:

«Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության անդամ Անի Սահրադյանը ժամանակին նման խնդրի առաջ է կանգնած եղել: Նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ` բավական ուշ փուլում:

«Ուզում եմ իմ խոսքն ուղղել մարդկանց և կոչ անել, որ ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ: Իմ օրինակով ուզում եմ բոլորին հորդորել, որ եթե գոնե տարին մեկ անգամ հետազոտվեն, ապա շատ ավելի մատչելի կլինի բուժումը, նվազ կլինի կյանքին սպառնացող վտանգը: Մարդիկ վախենում են բախվել այդ ախտորոշմանը, բայց բոլորն էլ ասում են՝ քաղցկեղը դատավճիռ չէ, անգամ այն փուլերում, երբ թվում է՝ եղածը վերադարձնել չի լինի»,- ավելացրեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում