Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Գրիշա Վիրաբյանը դիմելու է ԱԱԾ և Քննչական կոմիտե՝ ընդդեմ Գևորգ Կոստանյանի և Արտակ Զեյնալյանի

ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանի վերաբերյալ տարիներ առաջ խոշտանգման փաստով հարուցված քրեական գործի քննությունը ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիշա Վիրաբյանը։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատված էր համարել 2004 թվականին Վիրաբյանի խոշտանգվելու փաստը, ՀՀ իրավապահ մարմիններին պարտավորեցրել էր քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Մի քանի անգամ քրեական գործ հարուցվել էր, ապա կարճվել։ Սակայն Վիրաբյանը բողոքարկում էր բոլոր կարճման որոշումները։ Վերջին անգամ էլ նրա պահանջը բավարարվել էր, և դատախազության ցուցումով գործը վերաբացվել էր, որով քննություն է իրականացվել և, փաստորեն, ուղարկվել դատարան։

Վիրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բացարձակ գոհ չէ իրականացված քննությունից։ «Մենակ վաղեմության ժամկետն են հանել, ուրիշ բան չի արվել։ Իմ բոլոր միջնորդությունները՝ նորից փորձաքննություն նշանակելու մասով և այլն, մերժվել են։ Իրենք ոչ մի գործ էլ չեն արել և ամեն ինչ թողել են դատարանի վրա։ Բայց մեզ կոնկրետ հետաքրքրում է, թե ինչ մեղադրանք են առաջադրել, քանի որ համարում են, որ փաստաթղթերի կեղծում չի եղել, մինչդեռ փաստաթղթերի կեղծումը բացահայտ երևում է։ Գործի նյութերում հոդված է նշված, որը սխալ է, քանի որ խոշտանգման փաստը ՄԻԵԴ-ն արդեն ապացուցված է համարում։ Մերժել են նաև Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ առերեսման միջնորդությունը։ Ես միջնորդել էի նաև, որ հարցաքննության կանչեն Աղվան Հովսեփյանին, Արամ Սարգսյանին և Ստեփան Դեմիրճյանին, սակայն դրանք էլ են մերժվել։ Այսինքն՝ ըստ էության, ոչ մի քննություն էլ չի կատարվել։ Ժամանակի վրա են խաղում»,- ասաց Վիրաբյանը՝ հավելելով. «Սա Գևորգ Կոստանյանի ձեռագիրն է։ Եվ ես պատրաստվում եմ Կոստանյան Գևորգին և Արտակ Զեյնալյանին դատի տալ ինձ կաշառք առաջարկելու համար։ Ես բոլոր փաստերն ունեմ, ապացույցները ունեմ։ Եթե հասցնեմ՝ այսօր, եթե ոչ՝ վաղը կդիմեմ ԱԱԾ և Քննչական կոմիտե»։

Հիշեցնենք, որ Գրիշա Վիրաբյանը վերջերս հայտարարեց, որ ԱԺ պատգամավոր, նախկին Գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը և իր արդեն նախկին փաստաբան Արտակ Զեյնալյանը իրեն հանդիպման են կանչել, և այդ հանդիպման ժամանակ Կոստանյանը Վիրաբյանին առաջարկել է որոշակի գումարի դիմաց հրաժարվել ՄԻԵԴ որոշումից բխող մնացած քայլերից, քրեական գործից։ Վիրաբյանը, սակայն, իր խոսքով, մերժել էր Կոստանյանի առաջարկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում