Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Արմեն Սարգսյանը կողմնորոշվեց` չնայած ՀԱԿ-ի կոշտ մերժմանը

Առաջիկայում ես կհանդիպեմ ՀՀ նախագահի հետ, ես պատրաստ եմ այդ հանդիպմանը` հայտարարել է ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու հայտարարված Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով, այս պահին հստակ պատկերացումներ ունի ոչ միայն Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորությունների մասին, այլև տեսնում է այն խնդիրների ու հնարավոր լուծումների շրջանակը, որի մասին յուրաքանչյուր հայ մարդ ցավում է: Սարգսյանի այս դիրքորոշումն, ըստ էության, նշանակում է, որ նա տալու է իր համաձայնությունը և մի քանի օր անց ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրվելու է` որպես չորրորդ նախագահի թեկնածու: Այս հայտարարությունը Արմեն Սարգսյանն արել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որը նրա համար, դատելով ՀԱԿ հաղորդագրությունից, ամենադժվարն է եղել ոչ պաշտոնական քարոզարշավի ընթացքում:

Նախ` արձանագրենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել հանդիպմանը, որը ոչ այնքան վերաբերմունք է կոնկրետ թեկնածուի, որքան` նրան առաջադրած Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հանդեպ:

Մյուս կողմից` ՀԱԿ-ում առանձնապես բարեհաճ չեն գտնվել նաև Արմեն Սարգսյանի հանդեպ` արձանագրելով, որ գերկենսական հարցերի մասին Արմեն Սարգսյանի տեսակետները հայտնի չեն մեր հասարակությանը։ Ավելին` Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը Արմեն Սարգսյանին մեղադրել է «ստեղծված ապօրինի համակարգը լեգիտիմացնելու անպատվաբեր գործին» մասնակցելու համար:

Բնականաբար, ՀԱԿ դիրքորոշումը Արմեն Սարգսյանի համար որոշիչ լինել չի կարող` հատկապես, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունն անգամ խորհրդարանում ներկայացված չէ և չի համարվում Սերժ Սարգսյանի ձևակերպված «ընդարձակ մեծամասնության» պոտենցիալ սուբյեկտ կամ հաճախորդ: Պատահական չէ, որ Արմեն Սարգսյանը հենց ՀԱԿ-ի հետ հանդիպումից հետո է հայտարարել Սերժ Սարգսյանի հետ վերջնական հանդիպման պատրաստակամության մասին` ըստ էության, հասկացնելով, թե պատրաստ է ստանձնել նախագահությունը:

Մյուս կողմից` ՀԱԿ-ն Արմեն Սարգսյանի հետ հանդիպման առիթն օգտագործեց` փետրվարի 20-ի հանրահավաքից ու մարտի 1-ի երթից առաջ իր արմատական ընդդիմադիր կեցվածքն հասարակությանը ցույց տալու համար:

Սակայն ՀԱԿ-ի պարագայում աչքի է զարնում արմատական դիրքորոշումների և վարքագծի կոնտրաստը: ՀԱԿ-ը, ԱԺ վերջին ընտրություններում ձախողված մյուս ուժերի նման, խորհրդարանական ընտրություններից հետո հանդես չի եկել որևէ նախաձեռնությամբ` հայտնվելով քաղաքական լուսանցքում: Չկա ոչ մի երաշխիք, որ կուսակցության փետրվարի 20-ի ու մարտի 1-ի ակցիաները շարունակական են լինելու: Այս առումով` Տեր-Պետրոսյանի թիմն ազդեցություն չունի ոչ միայն իշխանությունների, այլ նաև` հանրային կարծիքի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում