Մեղրու հիդրոէլեկտրակայանի գործարկման ծրագիրը առաջիկայում վերջնական տեսքի կբերվի: Երևանի պետական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին՝ հավելելով, որ առաջիկայում Իրանից պատվիրակություն կայցելի Հայաստան:
«Մեղրու ՀԷԿ-ի գործարկման ուշացումը մեր կողմից չի եղել: Սրանում մեր երկու երկրների կառավարությունները մեղավոր չեն: Մեղավորը ընկերություններն են»,-նշեց նա: