Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իրանը ստուգում է Երևանի տրամադրությունները

«Մենք պատրաստ ենք հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետությանը: Այս հարցը քննարկվում է, և ես հուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կտեսնեք: Եթե Հայաստանը էներգետիկ  ոլորտում մի քիչ աշխուժանա, ես կարծում եմ, որ շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, և դա կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- այսօր Երևանում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Թե որն է հարմար գինն ու ինչ ֆորմատով է քննարկվում այդ հարցը, ինչպես նշում է դեսպանը, մանրամասներ չկան: Իրանը Հայաստանին, այսպես ասած, հարմար գնով գազ վաճառելու մասին հայտարարել էր նաև 2013 թվականին, սակայն այն ժամանակ Հայաստանը գերադասեց «Գազպրոմ»-ի հետ հայտնի համաձայնագիրը, իսկ Իրանի մասով արդեն մի քանի տարի շարունակ նշում է, թե էժան գազի առաջարկ չկա, և լինելու դեպքում Հայաստանն անպայման կքննարկի այն:

Մյուս կողմից՝ ինչ է նշանակում հարմար գին, և կա՞ արդյոք կոնկրետ գնային դիապազոն, որ Իրանը պատրաստ է առաջարկել Հայաստանին ռուսական գազին որպես այլընտրանք, Թեհրանը չի մանրամասնում: Դրան զուգահեռ, սակայն, դեսպանը հայտարարում է, որ Հայաստանը պետք է աշխուժանա էներգետիկ ոլորտում: Այսինքն՝ դա ակնարկ է, որ Իրանը Հայաստանից սպասում է ինչ-որ քայլեր:

Մի քանի շաբաթ առաջ խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե Հայաստանը միշտ պատրաստ է Իրանի հետ գազային գործակցության ընդլայնմանը, եթե Իրանը հանդես գա կոնկրետ նախաձեռնությամբ: Եթե Հայաստանը որևէ հարցում խոչընդոտ է կամ չի գործակցում, ապա իրանական կողմը թող նշի՝ ասել էր վարչապետը: Կնշի՞ Իրանը որևէ կոնկրետ նախաձեռնություն, որում Հայաստանը պատրաստ չի եղել գործակցել կամ մերժել է, և ի՞նչ է նշանակում էներգետիկ ոլորտի աշխուժություն:

Այդ հայտարարություններն իհարկե կարիք ունեն մանրամասնելու, որպեսզի Հայաստանի հասարակությունն էլ հասկանա, թե ի վերջո՝ ինչի մասին է խոսքը, և կոնկրետ որտեղ է հայ-իրանական էներգետիկ գործակցության առավել ընդլայնման ու խորացման, ըստ այդմ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության առավել դիվերսիֆիկացման խոչընդոտը, դա ռուսական կո՞ղմն է, ինչպես տարածված է կարծել, թե՞ այստեղ իրականում խնդիրները Արաքսի թե՛ այս, թե՛ այն ափում են: Ի վերջո, միայն իրավիճակը հասկանալով Հայաստանի հանրությունը կարող է նաև մտածել, թե ինչպես կարող է նպաստել Հայաստանի անվտանգությանը և շահին բավարարող ուղղությամբ զարգացմանը: Համենայնդեպս, եթե Թեհրանը բավարար աջակցություն կամ աշխուժություն չի նկատում Հայաստանում, գուցե դա փորձի փնտրել Հայաստանի հանրության շրջանում:

Միևնույն ժամանակ, Իրանի դեսպանի ներկայիս հայտարարությունը շատ ուշագրավ է հնչում երկու իրողության ֆոնին՝ արտաքին և ներքին: Նախ՝ Հայաստանին հարմար գնով գազ վաճառելու մասին հայտարարությունն իր անկասկած լայն քաղաքական համատեքստով հետաքրքիր է սիրիական խնդրում իրավիճակի բարդացման վերջին ալիքի ֆոնին, և կարծես թե Թեհրանն ուզում է հասկանալ, թե որտեղ է Հայաստանը կամ Հայաստանի միջոցով ստուգել ռուսական արձագանքներ, և երկրորդ՝ Թեհրանի դեսպանի հայտարարությունը բավականին ուշագրավ է Հայաստանում ներքաղաքական գլխավոր խնդրի՝ 2018-ի ապրիլի հանգուցալուծման եզրափակիչ փուլի ֆոնին, և Իրանն այդ հարցում անկասկած չի կարող լինել անտարբեր և, ըստ երևույթին, «գազ» է բաց թողնում նաև այդ ուղղությամբ արձագանքներ շոշափելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում