Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 11-ին, ժամը 21:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Ակադեմիայի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ակադեմիայի արգելապատնեշին և սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի 70 DO 500 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 19-ամյա Անդրանիկ Ա.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի սյանը և «Ուրարտու» ռեստորանի պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ 18-ամյա Նարեկ և 21-ամյա Էրիկ Հ.-երը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: