Հունվարի արդյունքներով Ռուսաստանից կապիտալի արտահոսքն ավելի քան կրկնակի գերազանցում է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (3.1 մլրդ դոլար)։
2018 թվականի հունվարին Ռուսաստանից մասնավոր ոլորտի կողմից կապիտալի զուտ արտահոսքը կազմել է 7.1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ՌԴ ԿԲ օպերատիվ տվյալներին։
ԿԲ-ն կապիտալի արտահոսքի դինամիկան բացատրում է բանկերի և այլ ոլորտների օտարերկրյա ակտիվների աճով։
2017 թվականի արդյունքներով Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքն աճել է 1.5 անգամ և հասել 31.3 մլրդ դոլարի։ ԿԲ-ն ակնկալում է, որ 2018 թվականի արդյունքներով երկրից կապիտալի արտահոսքը կկազմի 16 մլրդ դոլարից ոչ ավելի։