Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը մեղադրել է Թուրքիային միջազգային իրավունքի խախտման մեջ՝ իտալական հորատող նավի արգելափակման պատճառով, որը պետք է մշակեր գազային հանքավայրը Կիպրոսի հարակից ջրերում։ Անկարան հաստատում է, որ բնական ռեսուրսները պատկանում են իրեն, հայտնում է Deutsche Welle-ն։
«Թուրքական նավերը պահանջել են իտալական նավթագազային ENI ընկերության հորատող նավի հրամանատարությունից կանգ առնել շրջանում՝ «ռազմական մանևրումների» պատճառով։ ENI-ում հաստատում են, որ պետք է մշակման աշխատանքներ իրականացնեին Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որտեղ փետրվարի 8-ին հետախուզական աշխատանքների ժամանակ ֆրանսիական նավթագազային Total ընկերության հետ համատեղ հայտնաբերել էին գազի մեծ հանքավայրեր»,-ասվում է հաղորդագրությունում։
Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին մեղադրել է Կիպրոսի կառավարությանը բնական ռեսուրսների հետ կապված միակողմանի գործողությունների մեջ։ Այդ գործողությունները «խախտում են բնական ռեսուսների նկատմամբ թուրք կիպրացիների անքակտելի իրավունքը», ովքեր հանդիսանում են կղզու համասեփականատերեր։