Իրանի նախագահ Հասան Ռուհանին կոչ է անում կազմակերպել «միասնականության տարի»՝ հակառակ «ԱՄՆ-ի և Իսրայելի դավադրության», որոնք փորձում են բաժանել Իրանին իր դաշնակիցներից։ Այս մասին Իրանի նախագահը հայտարարել է Թեհրանի հազարավոր բնակիչների դիմելիս, ովքեր ներկա են գտնվել փետրվարի 11–ին մայրաքաղաքի փողոցներում ամենամյա հանրահավաքին՝ նվիրված Իրանի իսլամական հանրապետության հաղթանակի տարեդարձին։
«Իրանցիներին, իրաքցիներին և լիբանանցիներին տարանջատելու ԱՄՆ-ի և Իսրայելի դավադրությունը պարտության է մատնվել»,-նշել է Իրանի առաջնորդը։
«Ամերիկացիները փորձել են միջամտել մեր ներքին գործերին, սակայն մեր ժողովուրդը թիկունք է թեքել»,-ասել է Ռուհանին։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի խնդիրների լուծումը քաղաքական կարգավորում է։ «Մենք պետք է անվտանգություն և կայություն հաստատենք ողջ երկրում՝ այլ երկրների օգնությամբ»,-ընդգծել է Ռուհանին։