Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Զգույշ եղեք չնկարվեք. Նոր արագաչափերը այսուհետ «կսլանան» ձեզ հետ համընթաց

Կան մարդիկ ովքեր բացարձակ չեն սիրում լուսանկարվել, սակայն նրանց ցանկությունը վաղուց էական չէ, բավական է նրանք դույզն ինչ շեղվեն երթևեկելի հատվածից, և լուսանկարները տուգանքների հետ միասին կթակեն դուռը: Փողոցում տեղադրված տեսախցիկներին մի կերպ էինք համակերպվել, վարորդներն արդեն գրեթե գիտեն, թե որտեղ չի կարելի, և որտեղ է կարելի արագությունը նվազեցնել և գերազանցել: Հավանաբար հենց այդ է պատճառը, որ դրանց պատկառելի առկայությունը չի մեղմացնում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, կամ գուցե չի բավարարում ոմանց ախորժակը:

Միայն հունվար ամսին գրանցվել է ճանապարհատրանսպորտային 254 պատահար, զոհվել է 36 , մարմնական վնասվածքներ ստացել ՝363 քաղաքցի: Այս մտահոգիչ պատկերը ճանապարհային ոստիկանությանը լուրջ մտորելու և խնդրի լուծման նոր ճանապարհ փնտրելու առիթ է տվել: Օրինակը, որը կիրառվել է, ինչ որ առումով Սինգապուրն է հիշեցնում. Օրենքը պահելու համար ամենուր տեսախցիկներ կլինեն: Հունվարի 8-ից մեր երկրի ողջ տարածքում սկսել են գործել շարժական լուսանկարահանող սարքեր, դրանց գտնվելու վայրի մասին չի լինի ոչ մի զգուշացում. Փորձը ցույց է տվել ,որ օրինախախտ վարորդները տեսախցիկի մոտ չեն գերազանցում արագությունը, բայց այն անցնելուց հետո հետո նրանց մեջ դարձյալ արթնանում է Շումախերը՝ անդառնալի փաստի առաջ կանգնեցնելով վարորդին:

Շարժական սարքեր կիրառելու նպատակը ոչ միայն օրինախախտներ հայտնաբերելն ու վարչական պատասխանատվության ենթարկելն է, այլև վարորդների զգոնությունը կրկնապատկելը: Իհարկե , վարորդների համար այս լուրը մեղմ ասած այնքան էլ սպասված և հաճելի չէր, բայց դե չկա օրենք, որ բոլորի սրտով լինի: Աշխարհի շատ երկրներում հսկողությամբ են կարողացել կարգուկանոն հաստատել։ եթե շատ հեռու չգնանք և փորձենք համեմատվել մեր հարևաններից ամենահարևան Վրաստանի հետ, ապա հետևյալ պատկերը կունենանք. Վրաստանի Սադախլու գյուղից մինչև Բաթումի ավելի քան 400կմ է: Այդ ողջ ճանապարհին տեղադրված է ընդամենը 2 արագաչափ, որի մասին մինչև արագաչափին հասնելը երկու անգամ մեծ տառերով առկա է զգուշացում:

Հայաստանի Բագրատաշեն գյուղից մինչև Երևան մոտ 230կմ է, ճանապարհի երկայնքով տեղադրված է 13 արագաչափ: Հայաստնի ամբողջ տարածքում ընդհանուր թվով կա արագաչափ 178 սարք: Հարկ է նշել նաև, որ մեր եղբայր վրացիների երկրում մեքենան կանգնեցնելու համար կարմիր գծերով նշմարված տարածք չկա: Ու սա այն դեպքում, երբ մենք չհիշատակեցինք խաչմերուկներում տեղադրված վերջին սերնդի տեսախցիկները, որոնք այնքան լավ են նկարում, որ կարելի է նկատել անգամ վարորդի դիմագծերն ու նոր նոր ուրվագծվող կնճիռները… Օրենքը նման է երկար բարձր սյան, նրա վրայով չես կարող թռչել , բայց շրջանցել կարող ես: Վրաստանի օրինակն ապացուցում է՝ օրինապահության հասնելու համար անհրաժետ է միայն խելք ու համբերություն: Զգույշ եղեք չնկարվեք :

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում