ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է քիչ առաջ վթարված «Սարատովյան ավիաուղիների» «Դոմոդեդովո-Օրսկ» 6W703 չվերթի անձնակազմի անդամների և ուղևորների ցուցակը։ Նշվում է, որ օդանավում գտնվել է 71 անձ, որից 65-ը եղել են ուղևորներ։ Փրկարարական ջոկատներին դեռևս չի հաջողվել ողջ մարդ գտնել։ ՌԴ Տրանսպորտային դատախազության հաղորդմամբ՝ օդանավում գտնված բոլոր անձիք զոհվել են։
Օդանավում գտնված անձանց թվում եղել են հայազգի ներկայացուցիչներ Սևոյան Վարսիկ (ուղևոր), Ղամբարյան Սերգեյ (անձնակազմի անդամ, երկրորդ օդաչու)։
Նշվում է, որ վթարը գրանցվել է Դոմոդեդովոյից թռիչքը սկսելուց 4 րոպե անց։