Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

TED talks․Սյուզան Լի. Աճեցրեք ձեր սեփական հագուստը

Որպես նորաձևության ոլորտի դիզայներ, ես միշտ հակված եմ եղել մտածել ահա այսպիսի, կամ այսպիսի, կամ էլ ահա այսպիսի նյութերի մասին: Բայց հետո ես հանդիպեցի մի կենսաբանի և այժմ ես մտածում եմ ահա այսպիսի նյութերի մասին. կանաչ թեյ, շաքար, մի քանի մանրէներ և մի քիչ ժամանակ: Ես հիմնականում օգտագործում եմ թեյասնկի բաղադրատոմսը, որը բակտերիաների մի սիմբիոտիկ խառնուրդ է. դրանք են` թթխմոր և այլ միկրոօրգանիզմներ, որոնք ֆերմենտացիոն գործընթացումցելյուլիոզ են ստեղծում: Ժամանակի ընթացքում այս բարակ լարերը մի առանձին թաղանթ են կազմում և դրանով ծածկում են հեղուկի մակերեսը:

Այսպիսով, մենք սկսում են թեյի պատրաստումից: Մենք թրմում ենք մոտ 30 լիտր թեյ միանգամից և քանի դեռ այն տաք վիճակում է, ավելացնում ենք մի քանի կիլոգրամ շաքար: Ապա խառնում ենք մինչև շաքարն ամբողջովին կլուծվի և ապա լցնում ենք տարայի մեջ որպեսզի աճի: Մենք պետք է ստուգենք, որ տաքությունը 30 C-ից քիչ լինի: Հենց այդ ժամանակ մենք պատրաստ ենք ավելացնել կենդանի օրգանիզմը: Դրա հետ միաժամանակ ավելացնելով նաև մի քիչ քացախաթթու: Անմիջապես այս գործընթացը սկսելուց հետո դուք կարող եք օգտագորեծլ ձեր թեյի եփուկը կրկին: Մենք պետք է պահենք աճի համար ամենանպաստավոր ջերմաստիճանը: Ես տաքացվող ծածկոց եմ տեղադրում այդ տարայի տակ, և ջերմաստիճանն անընդհատ կարգավորվում է։Իրականում, եթե եղանակը տաք է, ես կարող եմ աճեցնել դրանք դրսում: Սա կտորի իմ փոքրիկ գործարանն է:

Երեք օր հետո հեղուկի մակերևույթին պղպջակներ կհայտնվեն: Դա նշանակում է, որ խմորման գործընթացն եռման փուլում է։Բակտերիաները սնվում են հեղուկի մեջ առկա շաքարի սնուցիչներով: Նրանք պտտում են մաքուր ցելյուլոզայի այդ փոքր մանրաթելերը, և դրանք միանում են իրար` կազմելով շերտեր, և մենք ստանում ենք մի շերտ մակերեսի վրա: Երկու-երեք շաբաթից մենք տեսնում ենք մի բան, որ մատնաչափ բարակություն ունի: Ձախ կողմում գտնվող զանգվածը հինգ օրական է, իսկ աջ կողմում գտնվողը` 10: Սա բակտերիաների ստատիկ աճեցում է: Ոչինիչ պետք չէ անել դրա հետ, միայն նայում ես, թե ինչպես է այն աճում: Այն լույսի կարիք չունի:

Եվ երբ այն պատրաստ է, վերցնում ես այն լոգարանից և լվանում սառը օճառոտ ջրի տակ: Այդ պահին այն իրոք ծանր է: Այն 90 տոկոսով կազմված է ջրից, պետք է թողնենք, որ այն գոլորշիանա: Ես տարածում եմ այն փայտե տախտակի վրա։ Դուք կարող եք անել դա դրսում և թողնել, որ այն չորանա դրսում: Չորանալիս այն խտանում է, և կախված բաղադրատոմսից` մնում է կամ մի բան, որ նման է թեթև թափանցիկ թղթի, կամ մի բան, որ նման է բանջարեղենի ճկուն կեղևի: Եվ դու կարող ես կամ կտրել այն և կարել տրադիցիոն կերպով, կամ օգտագործել խոնավ նյութը որպեսզի այն եռաչափ տեսք ընդունի: Երբ այն գոլորշիանում է, այն ինքն իրեն հյուսվում է` ձևավորելով կարեր:

Այս ժակետի գույնը կանաչ թեյի արդյունքն է: Կարծում եմ այն նման է մարդու մաշկին, ինչը խարդավանք է պատճառում ինձ:Քանի որ այն օրգանական է, ես աշխատում եմ փորձել և քչացնել որևէ քիմիական նյութերի ավելացումը: Ես կարող եմ փոխել դրա գույնն առանց ներկելու այն երկաթի օքսիդացման միջոցով: Օգտագործել մրգեր և բանջարեղեն ստեղծելու համար օրգանական գունավորում: Եվ օգտագործելով ինդիգո դարձնել այն մանրէապաշտպան: Փաստորեն բամբակը պետք է 18 անգամ իջեցնել ինդիգոյի մեջ, որպեսզի այն այսքան մուգ գույն ունենա: Նման բջջանյութի ներծծման շնորհիվ հարկավոր է ընդամենը մեկ անգամ դա անել և շատ կարճ ժամանակով:

Միայն այն ջրակայուն դարձնել դեռ չեմ կարողանում: Եթե անձրի տակ քայլելիս լինեմ ու այս հագուստը կրեմ, այն միանգամից կներքաշի ջրի հսկայական քանակություն: Հագուստը շատ ծանր կդառնա, և վերջ ի վերջո կարերը կքանդվեն, թողնելով ինձ մերկ:Դա թերևս լավ ներկայացում կլինի, բայց ամենօրյա հագնելու համար հեռու է կատարյալ լինելուց։ Հիմա փնտրում եմ մի միջոց, որպեսզի նյութը ստանա իմ ուզած հատկանիշները: Ուզում եմ ասել ապագա միջատին, «Հյուսիր մի թել։ Շարիր այն այս ուղղությամբ։ Դարձրու այն ջրավախ։ Եվ միաժամանակ հյուսիր այն այս 3D չափով»։

Բակտերիալ բջջանյութը արդեն օգտագործվում է վերքերը բուժելու համար և հավանական է, որ ապագայում կօգտագործվիբիոհամատեղված արյան անոթների կամ նույնիսկ ոսկորների հյուսվածքների փախարինման համար: Բայց սինթետիկ կենսաբանության միջոցով մենք կարող ենք անել այնպես, որ այդ բակտերիան արտադրի մի բան, որը մեզ կտա այն որակը,քանակն ու ձևը, որը մենք ցանկանում ենք: Որպես դիզայներ, դա ինձ համար իրոք հետաքրքրաշարժ է: Քանի որ սկսում եմ մտածել, որ մենք իրականում կարող ենք աճեցնել օգտագործվող իրեր:

Մանրէներ օգտագործելու մեջ ինձ ուրախացնում է այն, որ նրանք շատ արդյունավետ են: Մենք միայն աճեցնում ենք այն, ինչ մեզ հարկավոր է: Չկան որևէ թափոններ։ Մենք կարող ենք դա պատրաստել մնացորդներից, օրինակ, շաքարի մնացորդներից սննդի վերամշակման գործարանից։ Վերջաապես օգտագործելուց հետո կարող ենք բիոդեգրադացնել այն բնական եղանակովբանջարեղենի կեղևների հետ միասին։ Ես չեմ ասում, որ մանրէաբանական բջջանյութը փոխարինելու է բամբակյա, կաշվե կամ այլ տեքստիլ նյութերը։ Բայց կարծում եմ դա խելացի ավելացում կլինի մեր թանկագին բնական ռեսուրսներին:

Վերջին հաշվով, միգուցե նորաձևությունը միակ ոլորտը չէ, որտեղ կտեսնենք այդ մանրէների ազդեցությունը: Մենք կարող ենքաճեցնել լամպ, աթոռ, մեքենա, կամ նույնիսկ տուն: Այսպիսով իմ հարցը ձեզ հետևյալն է, դուք ի՞նչ կաճեցնեք ապագայում: Շատ շնորհակալ եմ:

(Ծափահարություններ) Բրունո Ջյուզանի՝ Սյուզան, մեկ արագ հարց, այն, ինչ դու կրում ես, պատահական չէ: (Սյուզան Լի՝ Ոչ։) Սա քո աճեցրած շապիկների՞ց է։

ՍԼ՝ Այո, ճիշտ այդպես։ Հավանաբար սա չավարտված նախագծի մի մասն է, որովհետև այս մեկը բիոդեգրադացվում է ձեր աչքի առաջ: (Ծիծաղ) Այն ներծծում է իմ քրտինքը և սնուցվում է դրանով:

ԲՋ՝ Լավ, մենք կթողնենք, որ գնաս ու փրկես այն։ Սյուզան Լի՝ Շնորհակալ եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում