Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը կքննարկվի մարտին

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը քննարկվելու է ընթացիկ տարվա մարտին նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ։ Այս մասին,  տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ դա ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը խորացնելու նոր հնարավորություն կստեղծի։

«Մենք մշտապես մեր օրակարգում ունեցել ենք այս հարցը: Վերջին ժամանակահատվածում իմ կողմից ևս ակտիվացվել է այդ գործընթացը, ես  հանդիպում եմունեցել  ԱՄՆ դեսպանի հետ, քննարկել ենք այդ  հարցերը: Ի՞նչ եմ խնդրել մեր  գործընկերներին  (որովհետև ամեն տարի, կարծես, դոփում ենք նույն տեղում), որ մենք բերենք մերփաստարկները, իրենք՝ իրենց, և դրանք համադրենք։ Ամեն դեպքում մենք վստահ ենք, որ այդ համաձայնագրի բացակայությունը խոչընդոտում է  տնտեսավարող սուբյեկտների կողմից դրական որոշումներ կայացնելուն»,-  ասաց նախարար Արամյանը։

Պաշտոնյայի դիտարկմամբ՝ որքան էլ մեկ դեպքով ընդունված չէ դատողություն կատարել ու եզրահանգումների գալ, այնուամենայնիվ, իրենց աչքի առջև ունեն ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության օրինակը, որը Հայաստան մուտք գործեց Լյուքսեմբուրգում ստեղծված ընկերության միջոցով։ «Եվ այստեղ տրամաբանական հարց է ծագում՝  ինչու չի մտել հենց ամերիկյան կազմակերպության միջոցով: Պատասխանը շատ պարզ է, որովհետև Լյուքսեմբուրգի հետ ունենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Իսկ դավստահություն է  ներշնչում, թե  ինչպիսին պետք է  լինեն միջազգային հարկման  սկզբունքները։ Ակնհայտ է, որ եթե ես էլ լինեի այդ  ընկերության փոխարեն,  նույն որոշումը ինքս կկայացնեի»,- նշեց Վարդան Արամյանը։

Նախարարը դժվարացավ համաձայնագրի շուրջ աշխատանքների և դրանց ամբողջացման վերաբերյալ ժամկետներ նշել, սակայն կարևորեց հանգամանքը, որ ԱՄՆ ֆինանսների նախարարի կողմից դրական արձագանք է եղել այս գործընթացի առնչությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում