Friday, 19 04 2024
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը

Երևանում տղամարդը հարձակվել է բանկից 15 մլն դրամ ստացած կնոջ վրա և «թռցրել» գումարը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Արման Մելքոնյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 20-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Արման Մելքոնյանը տուժող կնոջ՝ Կ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ կատարել է ավազակային հարձակում և հափշտակել է կնոջ պայուսակում եղած առանձնապես խոշոր չափի գումարը՝ մոտ 15 միլիոն դրամ:

Տուժող կինը՝ Կ.-ն, այդ օրը ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղում մարել էր իր ավանդը, ստացել էր վերոհիշյալ գումարը ու դուրս էր եկել բանկից:

Ինչպես կպարզվի հանցագործության բացահայտումից հետո՝ Արման Մելքոնյանը Կ.-ին սկսել է հետևել հենց բանկի մասնաճյուղում: Երբ կինը ստացել է գումարը, դուրս է եկել, Արմանը գնացել է նրա հետևից, շքամուտքում կատարել է հարձակումը՝ կնոջը վնասվածքներ է պատճառել, խլել է պայուսակն ու փախել է: Պայուսակի միջից հափշտակել է բանկից ստացված փողով տոպրակը ու պայուսակը նետել է՝ չիմանալով, որ կնոջ պայուսակի մեջ ևս… 7 միլիոն դրամ կար:

Տուժող Կ.-ն ՎՏԲ-Հայաստան բանկի իր մասնաճյուղ գնացել էր  դեպքի նախորդ օրը՝ 2017 թվականի հունվարի 19-ին: Նա մտադիր էր իր ավանդին գումար ավելացնել, սակայն դժգոհ է մնացել բանկում իր ավանդի նկատմամբ գործող տոկոսադրույքից ու ասել է, որ ավանդը կհանի, մեկ այլ բանկ կտանի:

Նրան հորդորել են հաջորդ օրը ներկայանալ՝ ասելով, որ միգուցե նրա ավանդի նկատմամբ այլ տոկոսադրույք կարող է կիրառվել:

Սակայն հաջորդ առավոտյան բանկի մասնաճյուղից զանգել են կնոջ որդուն ու ասել են, որ ավելի բարձր տոկոսադրույք առաջարկել չեն կարող, նրա ավանդի գումարը արդեն պատվիրված է, նա կարող է օրվա ընթացքում բանկ այցելել ու ավանդը մարել:

Կնոջ ընտանիքը մտադիր է եղել տարածք ձեռք բերել, դրա համար կնոջ մոտ առկա է եղել հավելյալ գումար:

Ավանդի ամբողջ գումարը՝ 15 միլիոն դրամից ավելի, կինը ստացել ու բանկի աշխատակցուհուն հարցրել է՝ իսկ վտանգավոր չէ՞ այս գումարով ձեր բանկից դուրս գալը: Կնոջը խորհուրդ են տվել զանգել որդուն ու վերջինիս ուղեկցությամբ տուն գնալ: Բայց կինը տուն է գնացել մենակ և ենթարկվել է հարձակման…

Հարձակումը կատարողը հայտնաբերվել է ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձի ժամանակ, երբ նա ուրիշի անձնագրով փորձում էր փախչել Հայաստանից:

Արման Մելքոնյանին մեղադրանք է առաջադրված ավազակային հարձակման, ուրիշի փաստաթուղթ օգտագործելու և պետական սահմանը ապօրինի հատելու փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325 հոդվածի 1-ին և 34-329 հոդվածի 1-ին մասերով:

ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղի ներսում առկա տեսանկարահանող սարքերի նկարահանած նյութերի ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ Արման Մելքոնյանը Կ.-ին հետևել է հենց բնակի ներսում, ապա նրա հետևից դուրս է եկել…

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Տուժող կողմը  այն դիրքորոշումն ունի, որ ամբաստանյալի աթոռին միայնակ նստած Արման Մելքոնյանը իրականում մենակ չի գործել, նա ունեցել է սատարողներ:

Տուժող կողմը քննությամբ չհիմնավորված կասկածներ ունի նաև, որ բանկից մեծ գումար դուրս գալու վերաբերյալ Արման Մելքոնյանին նախապես տեղեկություն հայտնել էին միգուցե՝ հենց բանկի ներսից:

Ահա թե ինչու գործով վկա, բանկի աշխատակցուհի Ֆ.-ի հարցաքննության ժամանակ տուժող կինը շատ հուզառատ էր: Նրան կասկածելի էին թվում դեպքի նախորդ օրը ու հենց դեպքի օրը աշխատակցուհու վարքագիծը, իրեն տված հարցերն ու խորհուրդները:

Մասնավորապես՝ տուժողը փորձում էր պարզել, թե իրեն՝ ավանդի ամբողջ գումարը ստացող ավանդատուին, ով տվյալ բանկում փակում էր իր հաշիվը, աշխատակցուհին ինչո՞ւ էր բացատրում ինչ-որ միջազգային իրավախորհրդատվության ծառայության դրական կողմերը՝ նշելով, թե այդ ծառայություններից օգտվելու համար պետք է մուծի 36 հազար դրամ: Կամ իրեն՝ ավանդի ամբողջ գումարը ստացող արդեն նախկին ավանդատուին ինչո՞ւ է աշխատակցուհին համոզել իր անվճար «Գոլդ» քարտի համար կատարել 2500 դրամ մուծում: Տուժողը կասկածներ ուներ, որ իրեն պատահաբար չեն բանկում պետք եղածից ավելի երկար պահել…

Բանկի աշխատակցուհին հաճախ հարցերին պատասխանում էր «Չեմ հիշում» խոսքերով, իսկ տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսա Պետրոսյանի հարցերին պատասխանելով ու նրան դիմելով՝ լարված ասում էր՝  «հարգելիս»:

Հարձակման ենթարկվելուց հետո տուժող կինը ոստիկանների ու իրավապահների ուղեկցությամբ վերադարձել է բանկի մասնաճյուղ: Նրան սպասարկող աշխատակցուհին՝ վկա Ֆ.-ն ասաց, որ իր հիշելով՝ կնոջ «թուշը» վնասված էր, ապա հիշեց, որ ձեռքն էլ էր կարծես վնասված: Տուժողն ասել է՝ խփեց, փողերս տարավ:

Բանկի երիտասարդ աշխատակցուհին,  որ ռուսախոս էր, ասաց, թե Կ.-ին կողոպտել էին՝ ինքը դա հասկացել է նրա խոսքերից:

Դատարանը հարցաքննեց ևս մի վկայի՝ դիլիջանցի Աշոտ Ա.-ին:

40-ամյա Աշոտը ներկայացրեց մի պատմություն, որի լույսի ներքո ինքը երևում էր որպես բացառիկ դյուրահավատ ու բարեհոգի մարդ:

Բանն այն է, որ տուժողի գումարի հափշտակությունից հետո Արման Մելքոնյանը փորձել է ՀՀ պետական սահմանը հատել ո՛չ իր անձնագրով, այլ հենց՝ դիլիջանցի Աշոտի անձնագրով: Սակայն կեղծիքը բացահայտվել է սահմանապահների կողմից:

Վկան սկզբում՝ վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, թե անձնագիրը կորցրել է ու չի կարող ասել՝ այն ինչպե՞ս է հայտնվել սահմանն ապօրինի հատող, իրեն միանգամայն անծանոթ Արմանի ձեռքին:

Սակայն գործի քննության ընթացքում Աշոտ Ա.-ն փոխել է ցուցմունքը: Դատական այս նիստին վկա Աշոտը հայտնեց, որ անցած տարվա հունվարյան մի օր, երբ ինքն անցնում էր Դիլիջանի թանգարանի մոտով, տեսել է մի կանգնած մեքենա՝ վթարային լույսերը միացված վիճակում: Ինքը կանգնել է, քանի որ մեքենայի մոտ կանգնած տղամարդուն օգնություն էր պետք: Այդ տղամարդուն այդ օրը տեսել է առաջին անգամ: Իմացել է, որ անունը Արմեն է: Նա այս գործով ամբաստանյալը չէ՝ պնդեց դատարանում վկան՝ նայելով Արման Մելքոնյանին:

Ըստ վկայի՝ ինքը օգնել է «Արմեն» անունով ներկայացածին՝ գնացել են «զապչաստի» խանութ, «սվեչաներ» են գնել, «Արմենը» փոխել է «սվեչան», մեքենան աշխատեցրել է: Գոհ ու շնորհակալ լինելով դիլիջանցի  բարեսիրտ Աշոտից՝ «Արմենը» նրա հետ հեռախոսահամարներ է փոխանակել՝ մարդ ես, մեկ էլ տեսար՝ պետք եղավ:

Վկան նշեց, որ «Արմենը» դիլիջանցի չէր՝ ինքը դա հասկացել է նրա «ակցենտից», որը հիշեցնում էր երևանյան «ակցենտ»:

Երկու օր անց «Արմենը» զանգել է Աշոտին, առաջարկել է հանդիպել Դիլիջանի Գետափնյա փողոցում՝ ասելով, թե խոսելու բան ունի: Վկան մի քիչ ուշացումով է գնացել հանդիպման: «Արմենն» արդեն այնտեղ էր: Նա առանց այլևայլության իրեն անծանոթ Աշոտին ասել է՝ մի անգամ օգնեցիր, ախպե՛ր ջան, մի անգամ էլ օգնի…

Իսկ խնդրանքը հետևյալն էր՝ «Արմենը» խնդրել է, որ Աշոտը նրան հանձնի իր… անձնագիրը, քանի որ նրա ընկերներից մեկը շտապ գործով պետք է Հայաստանից դուրս գա, ու թարսի պես ՝ այդ ընկերոջ անձնագիրը գտնվում է «կալանքի մեջ»: «Արմենն» ասել է Աշոտին՝ դու մի քիչ էլ նման ես ընկերոջս, կարող ես չանհանգստանալ…

Վկան ասաց, որ այդ օրը ինքը մերժել է «Արմենի» խնդրանքը: Բայց մի քանի օր հետո «Արմենը» նորից է հայտնվել ու հանդիպում է խնդրել: Հանդիպել են «Միմինոյի» արձանի մոտ. «Դե որ շատ ասեց՝ օգնի, ես էլ միամտացա, խղճացի, համաձայնեցի»:

Աշոտն այնքան բարեգութ է եղել, որ իր անձնագրի մեջ տարել-«վիզա է խփել», հետո զանգել է «Արմենին», ասել է՝ պատրաստ է: Հանդիպել են, Աշոտն իր անձնագիրը հանձնել է «Արմենին»:

Վկան ասաց, թե ինքն էլ նպատակ ուներ Հայաստանից դուրս գալու, «Արմենին» ասել է, թե իր անձնագիրն իրեն էլ է պետք լինելու: «Արմենը» հանգստացրել է՝ հենց որ ընկերը ՀՀ սահմանը հատի,  անձնագիրը հետ կուղարկի: «Ինձ մոտիկ մարդ ա, դու՝ առխային»,- Աշոտին հավաստիացրել է «Արմենը»:

Վերջինս, ըստ Աշոտի, այս բարեգութ արարքի համար իրեն գումար չի տվել, ուտել-խմելու չի տարել, միայն ասել է՝ երկիրը կլոր ա, մի օր էլ ես քեզ պետք կգամ… Ահա և՝ «պետք է եկել»՝ Աշոտն ընկել է «դատարանները», ավելին՝ վկան ասաց, որ իր վերաբերյալ քրեական գործ է քննվում…

Այն հարցին՝ ինչո՞ւ է վարույթն իրականացնող մարմնին սկզբում սուտ տեղեկություն հայտնել, թե անձնագիրը կորցրել է, վկան պատասխանեց. «Դե որ սխալ բան էի արել, դրա համար էլ էդ ձևով ասեցի…»:

Դատական հաջորդ նիստին՝ մարտի 2-ին, դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը կողմերին իրազեկեց, որ հաջորդ նիստը ամենայն հավանականությամբ տեղի կունենա Նոր Նորք վարչական շրջանում գտնվող դատարանի շենքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում