Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բարձր է գնահատել հսկայական քանակությամբ մարդկանց մասնակցությունը Իսլամական Հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ ողջ երկրով մեկ կազմակերպված ցույցերին: Ռոուհանին դա անվանել է պատասխան ամերիկյան դավադրություններին: Այդ մասին տեղեկացնում է IRNA-ն:
«Մարդկանց աննախադեպ մասնակցությունը ցույցերին պատասխան էին մեր ազգի դեմ ամերիկյան դավադրություններին»,- ասել է նախագահ Ռոուհանին լրագրողներին:
Իրանի նախագահը միացել է Ազադի փողոցում միլիոնավոր մարդկանց, ովքեր Իրանի այլ հատվածներում գտնվող մարդկանց հետ նշում են Իսլամական Հեղափոխության տարեդարձը: