Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Սփյուռքում լիահույս են՝ Արմեն Սարգսյանը կկարողանա ներքաղաքական զարգացումների վրա ազդել

Հանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, Երևան վերադառնալուց առաջ, Փարիզում փետրվարի 6-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ։

Նա պատգամավոր Օլիվիե Դասոյի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարել հայ-ֆրանսիական հարաբերություններին, դրանց զարգացմանը:

Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու էր կարևոր Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում կազմակերպել, երբ դեռ Հայաստանի խորհրդարանում հանդիպումներ տեղի չէին ունեցել խորհրդարանական ուժերի հետ, Փափազյանը պատասխանեց, որ բոլորովին կարևոր չէ նման հերթականությունը, բայց շատ կարևոր է, որ նաև նման վայրերում նա հանդիպումներ ունենա։

Դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանն ունի՞ Սփյուռքի աջակցությունը, Մուրադ Փափազյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում Սփյուռքի անունից խոսել, բայց կարող եմ հավաստիացնել, որ Սփյուռքի մի մասը, որը հավաքված է Դաշնակցության շուրջը, ընդունելի է համարում Արմեն Սարգսյանի թեկնածությունը։

«Նա Հայաստանի համար լավ նախագահ կարող է լինել, որովհետև անհրաժեշտ փորձառություն ունի։ Ես հավատում եմ, որ Սփյուռքի մի մեծ մասը դրական ձևով կընդունի նրա թեկնածությունը։ Այս պահին դեռ նա պաշտոնական որոշում չունի, բայց եթե որոշի իր թեկնածությունը հաստատել, Դաշնակցությունը պատճառ չունի մերժել ու չգնահատել նրան»,- ասաց Մուրադ Փափազյանը։ Նա նաև հավելեց, որ Արմեն Սարգսյանը հանդիպել է Դաշնակցության ներկայացուցիչների հետ։

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը, Փափազյանն ասաց, որ այս մասով որևէ բան չի կարող ասել, քանի որ դեռ չկա որևէ թեկնածություն. «Նախ պետք է նա թեկնածությունը ներկայացնի, լինեն բանակցություններ, որից հետո կորոշվի՝ թեր կամ դեմ դիրքորոշում լինի»,- ասաց Փափազյանը։

Հայաստանյան ընդդիմադիր ուժերի պնդմանը՝ քանի որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է, նա չի կարող ՀՀԿ-ից դուրս քայլեր իրականացնել, նաև դիտարկմանը, թե արդյոք սահմանափակ լիազորություններ ունեցող Արմեն Սարգսյանին կհաջողվի ազդեցություն ունենալ երկրում տեղի ունեցող քաղաքականության ու զարգացումների վրա, Մուրադ Փափազյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ կկարողանա որոշ ոլորտներում ազդեցություն ունենալ։ Իհարկե, որոշ ոլորտներում վարչապետը կունենա իր վերջին խոսքը, բայց Արմեն Սարգսյանի անձը հաշվի առնելով, կարծում եմ՝ նա կկարողանա մասնակցել որոշումների կայացմանը։ Նա կկարողանա մասնակցել շատ կարևոր, ռազմավարական որոշումների ընդունմանը, բայց, իհարկե, նոր Սահմանադրության համաձայն՝ վերջին խոսքը պատկանելու է վարչապետին։ Եթե երկրի նախագահը լինի Արմեն Սարգսյանը, ապա վարչապետը նրա մասնակցությունը կփտրի որոշումներ կայացնելիս»։

«Nouvelles d’Arménie» ամսագրի ղեկավար Արա Թորանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի մասնակցել այդ հանդիպմանը, իսկ Արմեն Սարգսյան նախագահի թեկնածուի վերաբերյալ չուզեց կարծիք հայտնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում