Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը Ստամբուլում բանակցություններ է անցկացրել ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Հերբերթ Մաքմասթերի հետ: Այդ մասին գրում է trend.az-ը:
Քալընի և Մաքմասթերի հանդիպման ընթացքում ընդգծվել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկարաժամկետ ռազմավարական գործընկերության շարունակության կարևորությունը:
Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանում տիրող իրավիճակի և միասնական ջանքերով ռազմավարական խնդիրները հաղթահարելու վերաբերյալ, ինչպես նաև մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել խնդիրներ, որոնք բացասական ազդեցություն են թողնում երկկողմ հարաբերությունների վրա: