Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից տարածված հայտարարության համաձայն՝ «Ձիթապտղի ճյուղ» գործողության մեկնարկից ի վեր սիրիական Աֆրին շրջանում ոչնչացվել է 1266 ահաբեկիչ: Այդ մասին գրում է trend.az-ը:
Մասնավորապես՝ նախորդ օրվա ընթացքում Աֆրինում ոչնչացվել են PYD, YPG և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումների 86 անդամներ: Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել ահաբեկիչների 19 դիրքերին, այդ թվում՝ զենքի պահեստների և ապաստարանների:
Ըստ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ավելի վաղ կատարած հայտարարության՝ ենթադրվում է, որ Աֆրինում տեղակայված են PYD-ի և YPG-ի մոտ 8-10 հազար ահաբեկիչներ: