Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բազմափուլ մարտավարություն. ինչ երաշխիքներ կտա Սերժ Սարգսյանը

Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ և այդ ընթացքում, խմբակցության պատգամավորների հավաստիացմամբ, սուր հարցադրումներ են հնչել: Պատգամավորները չեն թաքցնում, որ Արմեն Սարգսյանից դրական տպավորություն են ստացել, բայց ասում են` որոշում դեռ չունեն:

«Որոշողը» հանդիպմանը չի մասնակցել. Գագիկ Ծառուկյանը Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու է առանձին: Բայց նույնիսկ այդ հանդիպումից հետո որոշում չի հրապարակվի, որովհետև դրան հաջորդելու է խմբակցության և քաղաքական խորհրդի համատեղ նիստը:

Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ անում է խաղի դասական կանոններով: Խնդիրն այստեղ Արմեն Սարգսյանը չէ և ոչ էլ` նրան պաշտպանել-չպաշտպանելու հարցը, այլ սեփական անձի, կուսակցության սուբյեկտությունն արձանագրելու Գագիկ Ծառուկյանի մարտավարությունը:

ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին առաջադրելու հարցում դերակատարություն չունեցավ. միանձնյա որոշում կայացրեց Սերժ Սարգսյանը: ԲՀԿ-ում` առավել ևս, որոշումները միանձնյա են կայացվում` Գագիկ Ծառուկյանի մակարդակով, սակայն այս պարագայում նա ընտրեց Արմեն Սարգսյանին աջակցելու բազմափուլ մարտավարությունը, որովհետև, ի տարբերություն ՀՀԿ-ի, համարում է, որ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններում անհրաժեշտ է պահել սուբյեկտության գոնե մինիմալ նշաձողը` համակարգային նոր ստատուս-քվոյում ավելի սոլիդ ներկայություն ունենալու համար: Ի վերջո, Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, ըստ ամենայնի, գոյություն ունի փաթեթային համաձայնություն, որի համատեքստում նախագահական ընտրությունները վստահաբար ամենակարևոր դրվագը չեն:

Ավելի ստույգ` դրանք «գլխավոր փորձն» են «ներկայացումից» առաջ: Սերժ Սարգսյանի «ընդարձակ մեծամասնության» կոմբինացիային մասնակցելուց առաջ Գագիկ Ծառուկյանին անհրաժեշտ է կատարել վերջին հստակեցումները, որովհետև խոսքը գործընթացի մասին է, որը կանխորոշում է համակարգային սեգմենտների կշիռն ու հարաբերությունների բնույթը առաջիկա ոչ թե մի քանի տարիների, այլ առնվազն` 2022-ի համատեքստում: Թերևս սրանով պայմանավորված` Գագիկ Ծառուկյանը վարում է բազմաշերտ մարտավարություն, որի իմաստը Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների համալիր ու վերջնական ճշգրտումն է: Արմեն Սարգսյանը կստանա «Ծառուկյան» խմբակցության պաշտպանությունը, սակայն դա կլինի փուլային տարբերակով, որի յուրաքանչյուր հանգրվանում Գագիկ Ծառուկյանը կստանա երաշխիքների իր փաթեթը, իհարկե` ոչ թե Արմեն, այլ` Սերժ Սարգսյանից:

Կարեն Կարապետյանի կառավարության մասով Գագիկ Ծառուկյանն ու նրա խմբակցությունն ընտրել են ագրեսիվ հարձակման մարտավարությունը, որովհետև Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը, այլ խոսքով` ապրիլից հետո նրա վարչապետության հեռանկարը, Գագիկ Ծառուկյանի հիմնական երաշխիքն է, որ կյանքի կկոչվի իր և գործող նախագահի փաթեթային համաձայնությունը: Իսկ դրա համար առաջին հերթին Կարեն Կարապետյանին պետք է հստակ հասկացնել, որ ապրիլից հետո նա կարող է առավելագույնը հավակնել առաջին փոխվարչապետի պաշտոնին:

Ի վերջո, «ընդարձակ համաձայնությունը» Կարեն Կարապետյանի «հագով» չէ և կարող է կայանալ միայն համակարգային կոնսենսուս համարվող Սերժ Սարգսյանի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում