Սիրիայում քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» անվանված գործողության արդյունքում մեկ օրում 11 զինվորական է զոհվել: Նրանցից երկուսը թուրք-սիրիական սահմանին ուղղաթիռի կործանման զոհ են դարձել՝ տեղեկացնում է Anadolu-ն՝ հղում կատարելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբին:
«Մեր մարտական ընկերներից ևս չորսը զոհվել են Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության արդյունքում, ևս երկու զինվոր վիրավորվել են»,- ասվում է հայտարարության մեջ:
Այսպիսով, այսօր թուրքական բանակը Աֆրինում գործողություններ սկսելու պահից ի վեր ամենամեծ կորուստն է կրել: Ընդհանուր առմամբ, այս ընթացքում, գլխավոր շտաբի տվյալներով, 30 զոհ և ավելի քան 70 վիարովորներ կան:
Հրապարակվել են 11 զոհերց վեցի լուսանկարները: