Ստամբուլում հոկտեմբերի 29-ին կբացվի երրորդ օդանավակայանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և նավագնացության նախարար Ահմեդ Արսլանը՝ տեղեկացնում է Anadolu-ն:
Նախարարի խոսքով օդանավակայանը պատրաստ է արդեն 80%-ով: Այն կլինի աշխարհի մեծագույն օդանավակայաններից մեկը: Ընդհանուր տարածքը կազմում է 80 մլն քառ.մ: Օդանավակայանը կունենա մոտ 225 հազար աշխատատեղ: Կարող է միաժամանակ ընդունել 114 ինքնաթիռ:
Նախարարը նաև նշել է, որ օդանավակայանի կառուցման համար ծախսվել է 10,2 միլիարդ դոլար, և սպասվում է, որ գործարկաման առաջին 25 տարիների ընթացքում այն 22,2 մլրդ դոլար շահույթ կապահովի: