Կոլորադոյի համալսարանի գիտնականները ստեղծել են ճկուն, ինքնավերականգնվող և լիովին ուտիլիզացվող «էլեկտրոնային մաշկ», որը կարող է կիրառություն գտնել ռոբոտատեխնիկայից և պրոթեզավորումից մինչև ամենաառաջադեմ կենսաբժշկական սարքեր։
Մաշկն ունի ներկառուցված ցուցիչներ՝ ճնշման, ջերմաստիճանի, խոնավության չափման համար։
Մշակումն ունի մի քանի առանձնահատկություններ։ Պատրաստված լինելով պոլիմերի նոր տեսակից, որը հայտնի է որպես պոլիմին, և ծածկված լինելով արծաթագույն նանո մասնիկներով, այն դրսևորում է բարձրագույն մեխանիկական ամրություն, քիմիական կայունություն և էլեկտրաանցանելիություն։