Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

ԵՄ-Ադրբեջան. Ճիպոտի՞, թե՞ քաղցր բլիթի քաղաքականություն

Բրյուսելում Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Եվրամիությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության հարցում կողմերը հավատարիմ կմնան ձեռք բերված պայմանավորվածություններին և կակտիվացնեն բանակցային գործընթացը: Մոգերինին նաև ընդգծել է, որ մարդու իրավունքների, ժողովրդավարական գործընթացների հետ կապված Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք իրագործումը կենսական նշանակություն ունի։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների սերտացումը միանշանակ դրական է Հայաստանի համար, այդ կերպ Բաքուն շատ ավելի վերահսկելի կդառնա.«Որևէ քննարկում այդ թեմայով անիմաստ եմ համարում, որովհետև Եվրամիության շահերն այդ իմաստով թափանցիկ են ու հրապարակային՝ դա բխում է մեր շահերից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մեհրաբյանը։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշեց, որ այսօր խոսել Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների սերտացման մասին չափազանցություն է, որովհետև այդ հարաբերությունների սերտացումը կարող է վտանգել այն վիճակը, որի մեջ սովոր է աշխատել Ալիևի ռեժիմը, վնասի այդ ռեժիմի հիմքերը.«Եվ երկրորդ՝ դա պատասխանատվություն է դնելու Ալիևի ռեժիմի վրա, որից նա ամեն գնով խուսափում է։ Հետևապես այս հանդիպումները կարող են լինել, հռետորաբանության մեջ կարող են դրական երանգներ ունենալ, բայց դա չի նշանակում հարաբերությունների սերտացում»։

Ինչ վերաբերում է Ադրբեջան-ԵՄ հնարավոր ստորագրվելիք փաստաթղթին, փորձագետը նշում է, որ հնարավոր չէ, որ այնտեղ գտնի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ մեր ստորագրած փաստաթղթից տարբերվող մոտեցում.«Եթե նման փաստաթուղթ լինի, ապա իրավաբանորեն այլ ձևակերպում չի կարող լինել՝ իրաբանական նոն-սենս կլինի երկու փաստաթղթերում էլ՝ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի։ Բոլոր դեպքերում ես այդ ստորագրման հնարավորությունը դրական եմ համարում։ Երբ Բալկաններում ապամոնտաժվեց Միլոշևիչի ռեժիմը՝ եվրոպական հեռանկաները և ԵՄ-ի ինստիտուցիոնալ ա զդեցությունը նպաստեց նրան, որ այդ տարածաշրջանը եվրաինտեգրման կուրս վերցրեց և այնտեղ պատերազմ չկա։ Այո՛ ամեն ինչ չի, որ հեշտ է, բայց մեր մոտ էլ ԵՄ-ի ազդեցության հզորացումը կունենա նույն էֆեկտը։ Հասկանալի էր, որ Ռուսաստանը ջանքեր էր գործադրում ապակայունացնել վիճակը Բալկաններում, և այստեղ էլ մշտական լարվածություն է պահում՝ ընդ որում կառավարելի լարվածություն՝ դրան է ուղղված զինամատակարարումը Ադրբեջանին»,-եզրափակեց Մեհրաբյանը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը համակարծիք չէ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Համբարյանը նշեց, որ ուտոպիստական է այն տեսակետը, թե Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների լավացումը կարող է դրական լինել Հայաստանի համար։ Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանը շատ հեռու է ժողովրդավարություն հաստատելու հեռանկարներից.«Եվրամիությունը ադրբեջանական նավթն ու գազը , ինչպես նաև Ադրբեջանի տարածքով ու Վրաստանով դեպի Թուրքիա անցնող նավթամուղերն ու գազամուղները դիտում է հակազդեցություն ռուսականին և փորձում է ադրբեջանական նավթի ու գազի միջոցով դիվերսիֆիկացնել իր էներգետիկ պաշարները ու թուլացնել կախվածությունը ռուսական նավթից ու գազից»։

Գագիկ Համբարյանը հավելում է՝ ԵՄ-ն Ադրբեջանի հետ վարում է նույն քաղաքականությունը, ինչ ԱՄՆ-ը.« Երբ Ադրբեջանը ինչ-որ քայլեր է ձեռնարկում, որոնք ձեռնտու չեն Եվրամիությանը, ԵՄ-ն հիշում է ճիպոտը, իսկ երբ Ադրբեջանը եվրոպամետ քայլեր է ձեռնարկում՝ բլիթ է նվիրում։ Այսինքն ճիպոտի ու բլիթի քաղաքականություն է վարում։ Մենք այս առումով ոչի մի սպասելիք չպետք է ունենանք։ Ադրբեջանը կրկնօրինակում է իր ավագ եղբայր Թուրքիայի քաղաքականությունը։Երբ Թուրքիան դառնում էր ՆԱՏՕ-ի անդամ, շատերը հույս ունեին, որ Թուրքիան մերձենալով Եվրոպայի հետ ավելի կանխատեսելի կդառնա , բայց դա դեմագոգիա էր։ Թուրքիան մնում է նույն բարբարոսը և նրա վերջին արտաքին քաղաքականությունը ցույց է տալիս հակառակը՝ Թուրքիան վերադառնում է միջնադար։ Լինելով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ագրեսիայի ենթարկեց Կիպրոսը և մինչև հիմա Կիպրոսի հյուսիսային մասը մնում է Թուրքիայի օկուպացիայի տակ։ Նույնն էլ Ադրբեջանը՝ մենք պետք է վերջ տանք այդ թյուր ու վտանգավոր կարծիքին, որ Ադրբեջանը ԵՄ-ի հետ լավ հարաբերություններ հաստատելով ավելի կանխատեսելի կդառնա։ Ո՛չ դա նույն բռնապետությունն է, որտեղ իշխանությունը հորից որդու է անցնում։ Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևի թեզերը վառ օրինակ է՝ վերջինս ոչ միայն պատմական հայկական Արցախի նկատմամբ հավակնություններ հայտնեց, այլ «Ենի Այզերբաջան» կուսակցության համագումարում հայտարարեց, որ իր մոտակա ծրագերի մեջ պետք է լինի «Երևանի խանության, ինչպես նաև Զանգեզուրի , Գյոյչայի ազատագրումը հայ օկուպանտներից»»,-եզրափակեց Համբարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում