Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Լուսանցքային դատողությունները բնորոշ են թերուս մարդկանց. Взгляд-ը մեկնաբանել է, թե ինչու է Ալիևը միֆեր ստեղծում

Երևանը «ադրբեջանական պատմական տարածք» համարելու մասին Իլհամ Ալիևի խոսքերը հետաքրքրական են ոչ միայն այն պատճառով, որ պատմական տեսակետից կատարյալ հիմարություն են, այլև նրանով, որ լուսանցքային պատմագրությունն ու առասպելաբանությունը կարող են երբեմն բերել վտանգավոր հետևանքների: Նման կերպ է արձագանքել ռուսական Взгляд-ը Ադրբեջանի նախագահի վերջին զավեշտալի ելույթին:

«Հասկանալի է, որ Իլհամ Ալիևի կողմից նման բարձրագոչ հայտարարություններն արվում են այս տարվա ապրիլին նշանակված նախագահական ընտրությունների նախաշեմին: Գործնական տեսանկյունից դրանք, իհարկե, ուղղված են ներքին լսարանին և առաջիկայում որևէ արդյունքների չեն բերելու: Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացում էլ ակնկալել պետք չէ, սակայն ռազմաքաղաքական խնդիրների նման բարձրագոչ ձևակերպումը երկրի ղեկավարի կողմից պետք է ուսումնասիրել»,- գրում է հոդվածի հեղինակ Եվգենի Կրուտիկովը:

Նա շեշտում է, որ միգուցե նման հռետորաբանությունը կարող է Ալիևի համար օգտակար լինել կենցաղում, սակայն որևէ կերպ չի կարող ազդել իրական կյանքի վրա, այլ զուտ կարող է խթանել անառողջ երևակայություն՝ պատմության մեջ տվյալ երկրի տեղի, քսենոֆոբիայի և կենցաղային ռասիզմի առումով: «Գործնականում, ցավոք, մենք տեսնում ենք, որ 1980-ականների երկրորդ կեսից այդպիսի կարծես թե լուսանցքային դատողությունները բնորոշ են փոքր թվով թերուս մարդկանց, սակայն դրանք կարող են բերել պատերազմների, իսկ կենցաղային վարքը կարող է վերափոխվել այլ ժողովուրդների հանդեպ քսենոֆոբիայի: Քանզի հիմարությունը մարդկային դժբախտությունների ու ողբերգությունների նույնատիպ աղբյուր է, ինչպես օրինակ չար կամքը»,- նշում է հոդվածագիրը:

Կրուտիկովը միաժամանակ ընդգծում է, որ լուսանցքային պատմագրությունը այդքան էլ անվնաս երևույթ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից: «Ամեն ինչ կարող է շատ ավելի վատ լինել»,- ամփոփում է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում